Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով


Հայաստանի հարկային համակարգը 25 տարեկան է

Հայաստանի հարկային համակարգը բոլորել է գործունեության 25-ամյակը: 1991թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի գլխավորած կառավարության որոշմամբ ստեղծվել է պետական հարկային տեսչությունը:

Անկախ հանրապետության այս կառույցն աշխատանքն սկսել է առանց սեփական հարկային օրենսդրության, պետական բյուջեի և վերջինի հարկային եկամուտների ծրագրման՝ չունենալով նյութատեխնիկական բազա, շենքային պայմաններ, անգամ ծանրակշիռ կադրեր:

«Ստեղծման պահին մեր երկիրը պատմականորեն չուներ նման փորձ, բացի տեսական պատկերացումներից, և առանց արտաքին օգնության պետք է ստեղծվեր մի ամբողջ համակարգ»,-հիշում է Արմեն Ալավերդյանը, ով այսօր ՊԵԿ նախագահի առաջին տեղակալն է: Նա մտաբերում է 1994թ., երբ առաջին անգամ պետբյուջեի հարկային եկամուտների պլանավորումն իրականացվեց հայկական դրամով. «Այդ ժամանակ կար ընդամենը մոտ 3000 հարկ վճարող:

Դրանք հիմնականում պետական ձեռնարկություններն էին, որոնք բյուջեի եկամուտների գերակշիռ մաս ն էին ապահովում՝ 95%-ից ավելին, իսկ մյուս հարկ վճարողները խորհրդային կարգերի ժամանակ ստեղծված կոոպերատիվներն էին, որոնք տնային պայմաններում զանազան ծառայություններ մատուցելու թույլտվություն էին ստացել»:

Այսօր արդեն հաշվառված է 230 000 հարկ վճարող, որոնցից գործող են 80-90 հազարը, իսկ առանց լուրջ ռեսուրսների ստեղծված տեսչությունը 25 տարում դարձել է կայուն գործող համակարգ: Այն բաղկացած է վերադաս մարմնից և 20 տարածքային հարկային տեսչություններից:

Արմեն Ալավերդյանը հարկային ոլորտի ձեռքբերումներից առանձնացնում է սպասարկման ժամանակակից ծառայությունների ապահովումը, որն 90-ականներին բացակայում էր. «Միջազգային առաջավոր փորձի հիման վրա՝ մենք բոլոր տեսչություններում առանձնացրել ենք սպասարկման բաժիններ: Եթե նախկինում միայն թղթային կրիչով էինք ստանում հաշվետվությունները՝ ունենալով մեծ հերթեր, ապա էլեկտրոնային համակարգի ներդրման շնորհիվ դրանց 92%-ը էլեկտրոնային է: Այս ցուցանիշով ՀՀ-ն առաջատար է ոչ միայն տարածաշրջանում, այլև զարգացող երկրների ցանկում»:

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը վստահեցնում է, որ այսօր հարկային հսկողությունն իրականացվում է՝ բացառապես ռիսկային չափանիշների հիման վրա: Գործող 80-90 հազար հարկ վճարողներից ստուգման ենթարկվում է միայն 1.5%-ը, փոխարենը աճել է ստուգումների արդյունավետությունը. «Վերջին տարիների և 2016թ. 9 ամիսների ցուցանիշները վկայում են, որ առաջադրվում է լրացուցիչ այնքան հարկային պարտավորություն, որքան պետբյուջեի եկամուտները կազմում էին 1993թ.-ին: Այսօր ունենք հարկային եկամուտների կանխատեսման արդյունավետ համակարգ, որը հնարավորություն է տալիս ըստ տարածքներ ի, առանձին հարկ վճարողների, գործունեության ոլորտների հաշվառում վարել և գնահատել առանձին ոլորտներում ստվերի տոկոսը»:

Ի դեպ, եթե 1995թ. հարկային եկամուտների փաստացի մուտքագրված գումարը եղել է 54 մլրդ 200 մլն դրամ, ապա հիմա հարկային մարմինը 20 անգամ ավելի հարկային եկամուտներ է ապահովում պետբյուջե: Արդյունքն անդրադառնում է նաև հարկեր-ՀՆԱ հարաբերակցության վրա. եթե 90-ականներին 8-9% էր վերադարձվում պետբյուջե, ապա այսօր այդ ցուցանիշը հասել է 22%-ի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Արմեն Ալավերդյանը հարկային համակարգի վերընթաց կենսագրությունը ներկայացնելիս չի մոռանում նաև աշխատակիցներին. «Հարկային ծառայությունը միշտ եղել է կադրերի դարբնոց, որտեղ աշխատել են հաշվապահական հմտություններով, գրագետ մարդիկ, ովքեր օրենսդրության պահանջով շարունակաբար կատարելագործվում են»: Հարկային համակարգի 25-ամյակի առթիվ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանի հրամանով «շնորհակալո ւթյուն» է հայտարարվել համակարգի 18 աշխատակցի և հարկային 106 ծառայողի:

Հարկային համակարգի ստեղծումից առայսօր ոլորտում աշխատող Արմեն Ալավերդյանը, խոսելով հարկային համակարգի զարգացման հայեցակարգի մշակումից, առանձնացնում է նաև այն հիմնական խնդիրները, որոնց ուղղությամբ հարկային մարմինն առաջիկա տարիներին պետք է աշխատի. «Ձգտելու ենք ապահովել ստվերային շրջանառությունների հարկման արդյունավետ մեխանիզմներ, կատարելագործել հարկման նոր մեխանիզմներն ու տեղեկատվական տեխնոլոգիները՝ հարկային օրենսգրքի կիրառության մեջ դրվելու ընթացքում:

Մյուս գերատեսչությունների հետ տեղեկությունների փոխանակման մեխանիզմներն ենք կատարելագործելու: Լուծելու ենք նաև սոցիալական պաշտպանվածության խնդիրը, որը կոռուպցիոն ռիսկերի հաղթահարման ևս մեկ ուղիներից է»: Կոմիտեի նախագահի տեղակալը նկատում է, որ հարկային համակարգը մշտապես կարևորվել է հանրապետության բոլոր ղեկավարների կողմից, անգամ Սերժ Սարգսյանն այն անվանել է տնտեսության անվտանգության կարևոր բաղադրիչ: Դա, ինչպես նաև հասարակական պահանջը ստիպում են գիտակցել երկրի համար հարկային ծառայողի աշխատանքի կարևորությունը:

 

«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար Ղազարյան