Այս հնարքը կօգնի մեկ րոպեում չորացնել եղունգի լաքը
LifestyleԽնամված ձեռքեր ունենալու հարցում մեծ է հարդարված եղունգների դերը: Ուստի, կանայք մեծ ուշադրություն են հատկացնում իրենց եղունգների խնամքին: Երբեմն, սակայն, կանայք չեն կարողանում բավականաչափ ժամանակ տրամադրել հաճախակի գեղեցկության սրահ այցելելուն, ուստի՝ ստիպված են սեփական հմտությունները գործի դնել:
Տնային պայմաններում եղունգները հարդարելու ժամանակ կարևոր է տիրապետել մատնահարդարման մի քանի կարևոր հնարքների, որոնց շնորհիվ կկարողանաք ինքնուրույն պրոֆեսիոնալ մատնահարդարում անել:
Եթե ցանկանում եք ժամանակ խնայել մատնահարդարման ընթացքում, ապա եղունգի լաք քսելուց հետո չորացրեք ձեր մատները վարսահարդարիչով՝ օգտագործելով այն սառը ռեժիմով: Սառն օդը կօգնի եղունգի լաքն արագ չորացնելու հարցում:
Մեկ այլ միջոց է արդեն իսկ հարդարված մատները մեկ րոպեի ընթացքում պահել սառույցով լի տարրայի մեջ: Վերջինս ևս կնպաստի, որպեսզի եղունգի լաքն արագ չորանա:
Հարկավոր է նաև հիշել, որ եղունգի լաքի արագ չորանալու հարցում մեծ է այն ճիշտ տեխնոլոգիայով կիրառելու դերը: Եղունգի լաքի յուրաքանչյուր շերտ քսելուց առաջ հարկավոր է համոզվել, որ նախորդ շետը չորացել է և նոր միայն քսել մյուս շերտերը:
Այս հնարքների շնորհիվ հնարավոր է րոպեների ընթացքում չորացնել եղունգի լաքը: