Բրեդ Փիթն այլևս երբեք չի ամուսնանա
Lifestyle«Մինչ մահը կբաժանի մեզ» արտահայտությունն ամեն ինչ էր Բրեդ Փիթի համար՝ մինչ Անջելինա Ջոլին դիմեց ամուսնալուծության։ HollywoodLife-ի աղբյուրը նշել է, որ Փիթին այլևս երբեք չենք տեսնի դեպի խորան քայլելիս։
«Բրեդը շատ ավանդապաշտ է։ Երբ նա ամուսնացավ Անջելինայի հետ, ցանկանում էր ունենալ ընտանիք, որը կլինի հարատև ու այն կլինի կյանքում վերջինը։ Իսկ այժմ, երբ ամուսնությունն ավարտվեց, նա չի մտածում այլ հարաբերությունների մասին, ինչպես նաև չի ցանկանում այլևս երբեք ամուսնանալ»,-ասել է 52-ամյա դերասանի մտերիմը։
Նշվում է, որ Բրեդ Փիթը շատ ընկճված է ու հոգեպես նրա համար ավելի ու ավելի դժվար է։
Փիթն ու Ջոլին համաձայնության են եկել, որ երեխաների խնամակալությամբ զբաղվելու է Ջոլին, իսկ Փիթը կարող է տեսնել երեխաներին, սակայն միայն թերապևտի ներկայությամբ։