Ժակլին Սարխոշյան.«Որոշեցի գեղեցիկ հեռանալ»
LifestyleBravo.am-ը գրում է.
8 տարեկանից բալետային աշխարհում ապրող ու ստեղծագործող Ժակլին Սարխոշյանը որոշել է հեռանալ մեծ բեմից։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարուհին օրերս «Հրաժեշտ բեմին» խորագիրը կրող համերգային երեկո էր կազմակերպել։
41-ամյա պրիմա պարուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ հեշտությամբ է որոշում կայացրել, ցանկանում է միայն դասավանդել ու իր փորձը նոր սերնդին փոխանցել.«Հրաժեշտս չհետաձգեցի, որովհետեւ որպես պարուհի արդեն կայացել եմ։ Քանի որ վերջին շրջանում Հայաստանում չեմ աշխատում, շատ բարդ է «ֆորմայի մեջ» մնալ։ Լիբանանում ամիսներով բեմ դուրս չէի գալիս, մանավանդ մեծ տարիքում դադարները խնդիր են դառնում։ Որոշեցի գեղեցիկ հեռանալ, քան երկար ընդմիջումներով պարել»:
Շարունակությունը՝ այստեղ:
