Անջելինա Ջոլին երեխաների հետ տեղափոխվել է Լոս-Անջելես
LifestyleԵրեխաների նկատմամբ մինչև հոկտեմբերի 20-ը ժամանակավոր խնամակալություն ստանալուց հետո Անջելինա Ջոլին որոշել է փոխել իրենց բնակավայրը: Դերասանուհին տուն է վարձել ԱՄՆ-ի ամենահարուստ և թանկարժեք քաղաքներից մեկում, որտեղ հասցրել են տուն գնել Քիմ Քարդաշյանը, Քրիս և Քայլի Ջեներները:
Անջելինան վարձակալել է 8 հազար ք/մ բնակելի տարածք երկու լողավազանով: Տունն ունի վեց ննջարան, ութ լոգարան, խոհանոց, հյուրասենյակ: Ըստ լրատվամիջոցների՝ նման տան ամսական արժեքը 30 հազար դոլար է:
Բրեդ Փիթից ամուսնալուծվելու փաստաթղթերը հանձնելուց հետո Անջելինան վեց երեխաների հետ տեղափոխվել էր 95 հազար դոլար արժողությամբ առանձնատուն: Իսկ հիմա նա բնակություն է հաստատել Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի հարևանությամբ: