Երջանկությունը կշիռ ունի՝ մոտ 3-4 կգ. Շողեր Գրիգորյանը՝ նորածին որդու ու ապագա ծրագրերի մասին (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցն է ամուսնությունից հետո ՌԴ-ում բնակվող դերասանուհի Շողեր Գրիգորյանը, ով բոլոորվին վերջերս է մայր դարձել: Նրա հետ խոսել ենք նոր կարգավիճակի, աշխատանքային ծրագրերի ու Հայաստան վերադառնալու մասին:
Մեզ հետ զրույցում Շողերը նախ նշեց, որ որդու ծնունդից հետո ոչ միայն կյանքը, այլեւ ինքն է փոխվել.
«Տղայիս ծնունդից հետո ոչ միայն կյանքն, այլեւ ես եմ փոխվել։ Հայացքներս են փոխվել կյանքի հանդեպ։ Հայտնաբերել եմ սիրո մի նոր մակարդակ կամ տեսակ՝ զոհաբեր, անվերապահ սեր։ Մինչև հիմա դեռ, տղաս ինձ,այսպես ասած, ոչ մի լավություն չի արել, հակառակը՝ ծնունդի ցավ, անքնություն, անհանգստություններ, բայց սիրում եմ իրեն իմ ամբողջ էությամբ ու առանց ակնկալիքի, առանց պատճառ։ Հիմա եմ հասկանում Աստծո սերը մեր հանդեպ, թե չէ առաջ զարմանում էի ու ասում՝ լավ տիեզերքի Արարիչը ինչո՞ւ է մեզ էդքան կարևորում ու սիրում: Ծնողական սերը էդպիսին է, բացատրություն չկա, ուղղակի սիրում ես ու պատրաստ ես լավագույնդ զոհաբերել նրա համար»,- նշեց նա:
Շարունակությւոնը՝ այստեղ: