Բախտ վիճակվեց տեսնել նաև Նեղոսը. Սոնա Մաթևոսյանը` Կահիրեի միջազգային փառատոնի և ապագա ծրագրերի մասին (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնը սեպտեմբերի 26-ին մեկնել էր Եգիպտոս՝ մասնակցելու Կահիրեի միջազգային փառատոնին:
Հյուրախաղերի, փոքրիկ հանգստի ու առաջիկա անելիքների մասին Life.panorama.am-ին պատմել է թատրոնի դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը:
«Կահիրեի միաջազգային փառատոնին մասնակցեցինք «Մերսեդես» ներկայացմամբ, որն արդեն մեկ տարի է, ինչ խաղում ենք մեր թատրոնի բեմում, ի դեպ՝ մեր երկրում այն հասցրել է սիրվել հանդիսատեսի կողմից: Իրականում, ներկայացման թեման բավականին ծանր է, այն հայի դժվար ճակատագրի մասին է, ու եթե Հայաստանում այն շատ սիրվել էր հասկանալի պատճառով, ապա չգիտեինք, թե ինչպես կընդունվի օտարերկրացի հանդիսատեսի ու մասնագետների կողմից: Սակայն, ի ուրախություն մեզ, «Մերսեդես» ներկայացումը սիրվեց նաեւ այնտեղ: Խաղացինք երկու ներկայացում փառատոնի շրջանակներում, եւ մեկ ներկայացում՝ Կահիրեի հայ համայնքի հայերով»,- մեզ հետ զրույցում պատմեց Սոնան:
Շարունակությունը՝ այստեղ: