Դակոտա Ջոնսոնը իր ծննդյան օրը նշել է Կարա Դելեվինի և Թեյլոր Սվիֆթի հետ (ֆոտո)
LifestyleԴերասանուհի Դակոտա Ջոնսոնը դարձավ 27 տարեկան, ինչի առթիվ նրան շնորհավորել են ընկերները սոցցանցերում։ Դակոտան տոնական օրը նշել է իր ընկերուհի Կարա Դելեվինի հետ, որն էլ համատեղ նկարով կիսվել է իր Instagram-յան էջում։
Նկարում երևում է, որ ընկերական հավաքույթում ներկա է ևս մեկ աստղ՝ Թեյլոր Սվիֆթը։ Իհարկե Թեյլոր Սվիֆթը նրանց է միացել միայն հեռախոսի միջոցով։ Աղջիկները օգտագործել են FaceTime վիդեոզանգը և շփվել՝ գտնվելով իրարից մեծ հեռավորության վրա։
Դակոտային շնորհավորել են նաև «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի նրա խաղընկերները, որոնք շնորհավորանքները գրել են ֆիլմի Instagram-յան էջում։

