Սիրիայում փլատակների տակից ողջ դուրս բերված աղջնակը վերամիավորվել է իր փրկչի հետ (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Սիրիացի փրկարար Աբու Քիֆահը վերամիավորվել է օրեր առաջ Իդլիբ նահանգում փլատակների տակից դուրս բերած աղջնակի հետ:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, սիրիացի կամավորը հպարտությամբ և մեծ սիրով է այցելել փոքրիկ աղջկան, ում փլատակների տակից դուրս բերելիս լաց էր եղել` տեսնելով, որ աղջիկը ողջ է մնացել ռմբահարումից հետո:
Մեկ ամսական փոքրիկը` գտնվելով իր փրկիչի գրկում, չի էլ գիտակցում, թե ինչ կարևոր նշանակություն ունի նա իր կյանքում:
Անցյալ շաբաթ տեղի ունեցած ռմբակոծության ժամանակ ռումբը պայթել էր հենց աղջնակի ընտանիքի տան կողքին: Փրկարարական աշխատանքների ժամանակ կամավորի հուզմունքը տեսագրվել էր և տարածվել համացանցում` գրավելով բազմահազար օգտատերերի ուշադրությունը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Հալեպի արևելյան շրջանում, որտեղ սեպտեմբերի սկզբից ի վեր ռմբահարումներ են տեղի ունենում կառավարական ուժերի կողմից, պաշարման մեջ է մնում 250 հազար մարդ:

Շարունակությունը` այստեղ: