Քիմ Քարդաշյանը կողոպուտից հետո առաջին անգամ երեխաների հետ դուրս է եկել բնակարանից
LifestyleՔիմ Քարդաշյանին՝ երեխաների ու ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ տեսել են Նյու Յորքի բնակարանից դուրս գալիս։ Բայց Քիմի հայտնությունն այլեւս այն չէր, որին մենք սովոր ենք. լրագրողներ, երկրպագուներ ու պապարացիներ եւ շքեղ Քիմ։ Այլեւս այն նույն տեսարանը չէր։



Քիմը՝ դստեր Նորթի հետ


Նրանց հետեւից քայլում էին Քանյեն ու որդին՝ Սեյնթը։

Աստղերին նոր թիկնապահներ էին ուղեկցում։ Պասկալ Դյուվյեն նրանց հետ չէր։

Քիմը չի բացել դեմքը ու չի արձագանքել պապարացիներին
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը այլեւս ակտիվ չի լինելու սոցցանցերում եւ այլեւս չի գովազդելու իրեն։
Ի դեպ, Քիմը չեղարկել է նաեւ իր ուղեւորությունը ԱՄԷ, որտեղ պետք է մասնակցեր դիմահարդարման վարպետության դասընթացների, իսկ մամուլն էլ նկատել է նաեւ, որ Քիմի թիկնապահը հայուհու բոլոր լուսանկարներն ու նրա մասին հիշատակումները ջնջել է իր Twitter–ից։ Ասում են, որ թիկնապահն արել է դա, որպեսզի չարագործները չկարողանան իմանան, թե երբ եւ ուր է գնում ՔԻմը:
Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ startraksphoto