Քիմ Քարդաշյանի կողոպուտին անդրադարձել է նաև Հիլարի Քլինթոնը
LifestyleԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը ևս չի շրջանցել վերջին օրերի ամենասկանդալային գողությանը՝ Քիմ Քարդաշյանի կողոպուտին։
Քլինթոնն ու Քիմը համարվում են հեռավոր ընկերներ, այնպես որ, այդքան էլ պատահական չէ Քլինթոնի արձագանքը։
Extra-ի հետ հարցազարույցում Քլինթոնն ասել է, որ իսկապես շատ մտահոգված է Քիմի համար, ապա անդրադարձել նաև Քանյեին, ով այդ ժամանակ համերգ էր տալիս։
«Քանյեն համերգի կեսին էր, երբ իմանալով լուրը, վազեց բեմից։ Ոչ, սա սարսափելի է։ Ես միայն ուրախ եմ, որ ոչ մեկ չի տուժել»,-ասել է Քլինթոնը։