Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»


Ես ցանկանում էի մանկություն ունենալ, դուրս գալ ու խաղալ. Լուսինե Բադալյան (ֆոտոշարք)

Tert.am Life-ը գրում է.
 
Tert.am Life-ը ֆոտոշարք է իրականացրել հաղորդավար Լուսինե Բադալյանի հետ և զրուցել իր անցած ճանապարհի, վախերի և նպատակների մասին:
 
-Լուսինե, մեր ֆոտոշարքն իրականացրեցինք բարձրահարկ շենքի տանիքում: Ի՞նչ զգացիք, երբ տանիքի եզրին նստեցիք:
 
-Բարձրությույունից ընդհանրապես չեմ վախենում, եթե իհարկե միայնակ եմ, եթե երեխաներիս հետ եմ, ապա սարսափում եմ: Իսկ երբ նստեցի տանիքի եզրին, կարծում եմ այդ ժամանակ ավելի սուր զգացողություն դուք ունեցաք, քան ես (ծիծաղում է): Ես հասկացել եմ, որ վախը մարդու գլխում է: Իրականում նման երևույթ գոյություն չունի, քանի որ նույն երևույթից կարող ես վախենալ և չվախենալ: Այսինքն ինքդ պետք է քո համար որոշես վախենում ես, թե ոչ: Իրականում, սիրում եմ նմանատիպ փորձարկումներ անել ինքս ինձ հետ: Եվ այդ փորձարկումների արդյունքում ես ավելի ուժեղ եմ դառնում:
 
 
-Դուք Ձեր ոլորտում հասել եք որոշակի բարձունքի: Ի՞նչ եք զգում և սիրո՞ւմ եք էլ ավելին բարձրանալ:
 
-Քանի որ ես դեռ բարձունքում չեմ հայտնվել, չեմ կարող ասել, բայց կարծում եմ նույն կերպ կզգամ, ինչպես որ հիմա: Բարձունք ասվածը նույնպես հարաբերական է՝ թե ուղիղ և թե փոխաբերական իմաստով: Մեր պատկերացրած բարձունքը որոշում ենք մենք, երբ հասնում ենք դրան մտածում ենք, որ բարձունքում ենք, բայց մեզանից վերև շատ մարդիկ կան: Գուցե իրական բարձունքը այնտեղ է և մենք պարզապես լանջին ենք գտնվում: Ես շատ եմ սիրում բարձրանալ: Կարծում եմ, որ դա մարդու բնականոն էվոլուցիան է: Մանկուց սիրել եմ ժայռեր մագլցել և հետևաբար, եթե մարդը սիրում է բարձրանալ, ապա կյանքում էլ է այդպես:
 
-Ձեր անցած ճանապարհը...
 
-Երբ ընթացքում ես գտնվում, ամեն ինչ թվում է շատ դժվար: Երբ որոշակի փուլից հետ ես նայում, մտածում ես, որ այդ ճանապարհը հրաշալի էր, հեքիաթային: Օրինակ՝ սար բարձրանալը, ընթացքը դժվար է, իսկ երբ հասնում ես գագաթին, մոռանում ես դժվարությունների մասին:
 
 
-Կյանքում մարդը հաղթահարում է բազում խոչընդոտներ, իսկ ի՞նչ խոչընդոտներ եք դուք հաղթահարել:
 
-Հաղորդավարական ոլորտում ինչն է շատ՝ մրցակցությունը, և ցանկացած մրցակցություն իր հետ բերում է լուրջ խոչընդոտներ: Նայած որքան մեծ է քո ոլորտը, որքան շատ են քո մրցակիցները, այնքան շատ են խոչընդոտներն ու երևելի և աներևույթ թշնամիները: Տարեց տարի այն ավելի շատ է դժվարանում և ավելի շատ հաղթահարելու բան կա: Եթե տարիներ առաջ կարծում էի, թե խոչընդոտները մարդածին չեն, ապա այսօր կհակադարձեմ: Եթե ընտանիքն ու կարիերան փորձում ես համատեղել, այն սարսափելի դժվար է, երբ որոշել ես, որ երկուսն էլ շատ լավ ես անելու: Տարիների ընդացքում այդ խոչընդոտները մարդածին են դառնում:
 
-Աշխատանքը կնոջը...
 
-Ընդհանրապես աշխատանքը կնոջը գեղեցկացնում է, կինն էլ մարդու բարեկամն է: Բառիս թե բուն, թե փոխաբերական իմաստով: Երբ կինը չի աշխատում, հաճախ ժամանակ չի հատկացնում՝ իրեն խնամելու համար: Հետևաբար, երբ կինը աշխատում է նա միշտ հոսքի մեջ է և միշտ գործում է նորովի ներկայանալ:
 
 
-Երբևիցե մտածել եք, որ տարիներ անց կհասնեք այստեղ, որտեղ որ հիմա կաք:
 
-Թվում է, պատահական է եղել այս ոլորտի ընտրությունը, բայց իրականում պատահական չի եղել: Ես այսօր ակամայից հիշեցի իմ մանկությունը, որն անցել է շրջագայության մեջ, որովհետև մայրս համերգավար էր: Միշտ կուլիսներում եմ եղել և անհամբեր սպասել, երբ է համերգն ավարտվելու, որ գնամ տուն, իսկ շրջագայություններն ու համերգները եղել են շրջաններում, մարզերում և այլն: Հետո մայրս դարձավ Մարմարաշենի մշակույթի տան տնօրեն, իսկ ես իմ առաջին քայլերն արել եմ Մասիսի դպրոցում: Ինչ հիշում եմ, ես իմ դասերը սովորում էի կամ մշակույթի տանը, կամ համերգների կուլիսներում, կամ շրջագայության ավտոբուսի մեջ: Այն ժամանակ գրեթե բոլոր արտիստներին գիտեի, բայց երբևիցե չեմ մտածել բեմ բարձրանալու մասին, քանի որ, անկեղծ ասած, շատ էի հոգնել այդ ամենից: Ես ցանկանում էի մանկություն ունենալ, դուրս գալ ու խաղալ: Բայց կարծում եմ՝ այդ ամենն ինչ-որ հիմք թողել էր, երբ արդեն հասուն էի, բակային ճամբարների ժամանակ միշտ հաղորդավարն էի, կազմակերպիչը: Բոլորը մտածում էին, որ հենց այդ ոլորտն եմ ընտրելու, չնայած, որ ունեի այլ երազանքներ: Այդ շրջանում նաև Ձյունանուշ էլ էի աշխատում և տարիներ են եղել, որ Նոր տարին էլ տանը չեմ նշել: Կարելի է ասել, որ ծնված օրվանից ակամայից այս ամենի մեջ եմ եղել:
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
ԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԲռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր ԿամենդատյանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութԵկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա ԿոստանյանԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»