Այս փոքրիկը մահացել էր մոր արգանդում, սակայն վիրահատության ժամանակ հրաշք տեղի ունեցավ. լուսանկարներ
LifestyleEntertrain.1in.am-ը գրում է.
Այս անհավանական պատմությունը տեղի է ունեցել Ջոսեկին Ռոբերթսոնի ու նրա ամուսնու՝ Իգնասիոյի հետ:
Երիտասարդ ամուսնական զույգը պատրաստվում էր իրենց առաջնեկի ծնունդին:

Ավարտվում էր հղիության 9-րդ ամիսը, ու ապագա ծնողները արդեն պատրաստվում էին երեխայի՝ Նոյի ծնունդին:
Նրանք իրենց աշխարհի ամենաերջանիկ մարդիկ էին համարում, սակայն ինչ-որ պահի ինչ-որ մի բան այնպես չգնաց:

Ապագա մայրիկը իրեն վատ զգաց, նա սկսեց արնահոսել:
Ամուսինները գնացին կլինիկա, որտեղ նրանց հայտնեցին սարսափելի լուրը՝ երեխայի սիրտը դադարել էր բաբախել:

Դա նշանակում էր, որ Նոյը մահացել է:
Շոկային լուրից ամուսինները սկսեցին լացել:

Որպեսզի երեխային դուրս բերեն, Ջոսելինին կեսարյան վիրահատություն արեցին, սակայն տեղի ունեցավ անհավանական բան:

Տղան մոր արգանդից դուրս բերելուց հետո սկսեց շնչել:
Բժիշկները չէին կարողանում հավատալ իրենց աչքերին:

Ծանր վիճակում գտնվող երեխային ուղարկեցին վերակենդանացման բաժին, երեխան ողջ մնաց: