Արցախում զինվորներին պահապան խաչքար-հուշակոթող է տեղադրվել
LifestyleBlognews.am-ը գրում է.
Երեկ Արցախի սահմանային հատվածներից մեկում տեղի ունեցավ «Սահմանաքար» անվամբ գեղեցիկ հուշակոթողի բացման արարողություն: Հուշակոթողն իրենից խաչքար է ներկայացնում, որը այսուհետ պետք է լինի մեր զինվորների պահապան խաչը:



Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն, երախտիքի խոսքեր հնչեցին հուշակոթողի հեղինակի ու այս գաղափարն իրականություն դարձրած բարերարների հասցեներին:


Միջոցառմանը ներկա հյուրերի, բարերարների, բարձրաստիճան զինվորականների ներկայությամբ հուշակոթողի բացման հանդիսավոր արարողության վերջում մեր զինվորները արցախցի դպրոցականների հետ միասին հուշաքարի տարածքում տնկիներ տեղադրեցին՝ ի նշան սերունդների շարունակականության:


