Business Insider. ՄԱՊ խմիչքների բրենդային անվան գաղտնիքը բացահայտում է 22 տարեկանում տնօրեն դարձած ժառանգը (ֆոտոշարք)
LifestyleShabat.am-ը գրում է.
Shabat.am լրատվական կայքի Business Insider նախագծի շրջանակներում ներկայացնում ենք ՄԱՊ գինու և կոնյակի գործարանի ստեղծման պատմությունն ու առաջիկա անելիքները:
ՄԱՊ-ի հիմնադիրը ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյան է, սակայն ընկերությունն այժմ ղեկավարում է նրա որդին՝ Մակար Պետրոսյանը:
Shabat.am-ի զրուցակիցն է Մակար Պետրոսյանը:

-Պարո՛ն Պետրոսյան, ինչպե՞ս ստացվեց, որ երիտասարդ տարիքում Ձեզ վստահվեց նման մեծ ընկերության ղեկավարումը:
-Բիզնես ղեկավարել սկսել եմ երիտասարդ տարիքից, երբ 22 տարեկան էի, բայց պետք է ասեմ, որ դա չի եղել իմ շնորհքը, եղել է հայրիկիս նախաձեռնությամբ, քանի որ այն ժամանակ ես երիտասարդ էի, նոր էի ավարտել ինստիտուտն ու ուժերիս վրա այդքան էլ վստահ չէի և չգիտեի անելիքներս: Պետք էր ոգևորող մարդ, ով կասեր, որ կարող ես լինել այս տեղում և կատարել այն աշխատանքը, որն անհրաժեշտ է: Այդ մարդն իմ հայրն է, ումից ես ամբողջ կյանքս սովորել եմ: Ինստիտուտն ավարտելուց հետո ես տեղափոխվեցի ՄԱՊ ընկերություն, սկզբում՝ գովազդ բաժնի ղեկավար, հետո փոխտնօրեն, այնուհետև՝ ղեկավար:
Շարունակությունը` այստեղ: