Օրվա բաղադրատոմս. Տիլապիա լավաշի մեջ
LifestyleԲաղադրամասեր՝
Աղ
3 լավաշ
Կանաչի
70 գրամ հունական ընկույզ
4 ճաշի գդալ ալյուր
Բուսայուղ
500 գրամ տիլապիա տեսակի ձուկ
150 գրամ կարմիր լոբի
Հազարի թերթիկներ
3 հատ վարունգ
Պատրաստման եղանակ՝
Լոբին նախօրոք թրջել։
Ձուկը կտրատել, համեմել աղով, պղպեղով։
Պատել ալյուրով ու տապակել։

Լոբին, ընկույզը, կանաչիները բլենդերով հարել։
Լավաշի մեջ դնել հարած լոբին, տապակած ձուկը, հազարի թերթիկները, կտրատած վարունգը և փաթաթել։
