Քայլի Ջենները նոր ֆոտոշարքում պարծեցել է իր կազմվածքով
LifestyleԸստ երեւույթին, Քարդաշյան-Ջեններ ամբողջ գերդաստանից սոցցանցերում իր ակտիվությունը կչափավորի միայն Քիմը, մյուսներն աստիճանաբար վերադառնում են հին ու բարի ժամանակներին: Սա պատահական չէ, քանի որ Քիմի քույրերը վճարվում են նաեւ իրենց օգտահաշիվներում գովազդային գրառումների համար:

Քիմ Քարդաշյանը Փարիզում տեղի ունեցած կողոպուտից մեկ շաբաթ հետո դեռեւս շունչն է հետ բերում, իսկ հայուհու կրտսեր քույրը՝ Քայլի Ջենները, իր Snapchat-ում ֆոտոշարք է կազմակերպել:








19-ամյա աղջիկը ներկայացել է երեկոյան զգեստով եւ երկարաճիտ կոշիկներով՝ կերպարը հարստացնելով Louis Vuitton-ի պայուսակով, արծաթե ժամացույցով, ոսկե ապարանջանով եւ մատանիով:
