Սոխը նպաստում է ուղեղի երիտասարդացմանը
LifestyleՃապոնացի ու ֆրանսիացի գիտնականները ուսումնասիրել են սոխի օգտակար հատկությունները: Պարզվել է, որ այդ բանջարեղենն օգնում է օրգանիզմին ազատվել ոչ միայն ախտածին մանրէներից ու վիրուսներից, այլ նաև այն օգնում է մաքրել ու երիտասարդացնել գլխուղեղի բջիջները:
Ուղեղի վրա սոխի դրական ազդեցությունը պայմանավորված է նրանում առկա ակտիվ ծծմբային միացություններով: Արյան հետ միասին թափանցելով ուղեղի բջիջներ, նշված նյութը մաքրում է այն, որի շնորհիվ էլ առաջանում է երիտասարդացնող ազդեցություն:
Գիտնականները ենթադրում են, որ դա դրական է ազդում մարդու ինտելեկտուալ ունակությունների, այդ թվում նաև հիշողության վրա:
Ավելի վաղ կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ սոխի օգտագործումը կարող է կանխել կաթնագեղձերի քաղցկեղի զարգացումը: