Հայ միլիոնատիրոջ հարսանիքը Լոս Անջելեսում (Photo)
LifestyleWnews.am-ը գրում է.
Օրերս տեղի ունեցավ Platinum Motorsports ընկերության հիմնադիր, երիտասարդ գործարար եւ ավտոսիրահար Ջեկ Քեշիշյանի հարսանիքը։
Ջեկի ընտրյալը Ժակլին Սամվելյանն է։ Հարսանիքը տեղի է ունեցել Լոս Անջելեսի Taglyan Cultural Complex-ում։

32-ամյա միլիոնատիրոջ հարսանիքին ներկա էր ավելի քան 300 հյուր։

Նշենք, որ Platinum Motorsports-ը հանդիսանում է ԱՄՆ-ում լյուքս դասի ավտոմեքենաների տյունինգ-սպասարկման լիդեր։ Ընկերության հաճախորդներից են գործարարներ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, արաբ շեյխերն ու ավտոմեքենաների շքեղության այլ սիրահարներ։ Platinum Motorsports-ը ստեղծվել է եղբայրների կողմից դեռեւս 1997թ. եւ այժմ PML -ը ոչ միայն ապրանքանիշ է, այլ հսկայական կայսրություն, որն անընդհատ ընդլայնվում է եւ հիմնադիրներին միլիոնավոր դոլարների եկամուտ բերում։

Ջեկի եղբայրը՝ 34-ամյա Ջորջ Քեշիշյանը եւս այս տարի ամուսնացավ։ Նրա ընտրյալը նույնպես հայուհի է՝ Մերին։
