Աստղիկ Սաֆարյանի Aco գլխարկների հավաքածուն (Photo)
LifestyleWnews.am-ը գրում է.
ArmMod Fashion նախագծի շրջանակներում իր Aco by Astghik Safaryan գլխարկների հավաքածուն ներկայացրեց երգչուհի Աստղիկ Սաֆարյանը: Մոտ մեկ տասնյակ մոդելներ ՝ սև զգեստներով և Aco աքսեսուարներով բարձրացան պոդիում՝ Աստղիկ Սաֆարյանի երգի ներքո:
Թեպետ Aco by Astghik Safaryan ապրանքանիշը գոյություն ունի արդեն 2 տարի, բայց սա ապրանքանիշի առաջին ցուցադրությունն էր:
«Առաջարկ եղավ ArmMod Fashion–ի կողմից և ես սիրով համաձայնեցի: Ընտրեցինք մոդելների ու սկսեցինք աշխատել: Որոշեցինք շեշտը դնել Aco by AstghikSafaryan գլխարկների վրա և արձագանքից հասկացա, որ ճիշտ ենք արել»-Wnews.am-ի հետ զրույցում նշեց Աստղիկ Սաֆարյանը,:
Երգչուհին փաստեց, որ շատ տարբեր է պոդիումում քայլել որպես դիզայներ և ներկայանալ որպես երգչուհի. «Երգելն իմ մասնագիտությունն է, որով միշտ եմ ներկայացել, բայց, որպես դիզայներ առաջին անգամ էի բեմում, զգացողությունները շատ տարբեր են, թեպետ անհանգստություն չկար, որովհետև ջերմ հայացքների էի հանդիպում»- շեշտեց նա: Մոդելային, կատվային քայլվածք երգչուհին չի սովորել, բայց նշեց, որ սիրում է երբեմն հադնես գալ որպես ֆոտոմոդել:
Wnews.am-ն առաջարկում է միասին ուսումնասիրել Աստղիկ Սաֆարյանի հավաքածուն:











