Ջասթին Թիմբերլեյք. «Տղաս փոխել է իմ ողջ կյանքը» (ֆոտո)
LifestyleՋասթին Թիմբերլեյքը, ով մեկուկես տարի առաջ հայր էր դարձել, չի դադարում զարմանալ որդու շնորհիվ իր կյանքում կատարվող փոփոխություններից։ Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլ ամսին երգիչը և նրա կինը՝ Ջեսիքա Բիլը տղա ունեցան, որին անվանեցին Սայլաս։ 35-ամյա երգիչը և դերասանը շատ ժամանակ է հատկացնում աշխատանքին, իսկ երբ տանն է լինում, ինքն իրեն չի ճանաչում։
«Սայլասի հայտնվելը ամեն ինչ փոխեց։ Ես արթնանում եմ, նայում եմ հայելուն և ... չեմ հասկանում, թե ինչ եմ անում։ Երբեմն ես ստիպված եմ ընդունել սեփական անզորությունը, քանի որ հայրական փորձ ես չունեմ, սակայն անգամ այդ զգացումը լավագույնն է իմ կյանքում, քանի որ այն մնում է հիշողության մեջ հավերժ», խոստովանել է փոփ երգիչը։
Ջասթինը հավելել է, որ երեխան ամբողջությամբ իշխում է իրեն և ազդում է անգամ իր ստեղծագործությունների վրա։
«Առանց Սայլասի օգնության երբեք չէի կարող գրել Can't Stop the Feeling երգը։ Նա ինձ ոգեշնչեց, քանի որ ես ցանկանում էի երգ գրել, որը նա կլսեր», -պատմել է Թիմբերլեյքը։
Նա նաև խոստովանել է, որ երեխայի հետ հիթեր լսելու համար պետք է ստանա կնոջ համաձայնությունը։ Երեխայի ծնունդից հետո Ջասթինը այժմ ավելի է գնահատում իր միությունը դերասանուհի Ջեսիկա Բիլի հետ։

