Արտիստիկ և էներգետիկայով լի մարդկանց եմ փնտրում. Էրիկ Կարապետյան
LifestyleTert.am Life-ը գրում է.
X Factor» հեռուստանախագծի 4-րդ եթերաշրջանի մեկնարկը տրված է։ Երկու տարի դադարից հետո անհամեմատ շատ մասնակիցներ են հայտեր ներկայացրել:
Այս մասին Tert.am Life-ի հետ զրույցում հայտնեց նախագծի ռեժիսոր և պրոդյուսեր Աննա Թադևոսյանը:
« «X Factor» նախագիծը էական փոփոխությունների չի ենթարկվում: Համեմատած նախորդ եթերաշրջանների, այս տարի բավականին հետաքրքիր և տաղանդավոր երիտասարդներ են հայտագրվել: Կարծում եմ ընտրությունը այդքան էլ հեշտ չի լինի: Ողջունելի է նաև այն փաստը, որ մենք նոր եթերաշրջանում տեսնում ենք նաև նախորդ եթերաշրջանների մասնակիցների, որոնք պատրաստված, իրենց թերությունները շտկած, նոր ոգևորվածությամբ գալիս են մասնակցելու: Այս տարի անհամեմատ շատ են մասնակիցները: Գուցե 2 տարվա դադարն էր պատճառը, գուցե սերնդափոխություն է եղել, որովհետև շատերն ասում են՝ անհամբեր սպասում էի 16 տարիս լրանար, որ մասնակցեի, բայց փաստ է, որ հայտերի հոսքը չէր դադարում։ Նախորդ եթերաշրջաններից ոչ մեկին այսքան շատ մարդ չէր դիմել»,- ասաց Աննան:
Շարունակությունը՝ այստեղ: