Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»


«Ռեստարտ 2020»-ում անսպասելի զարգացումներ են սպասվում. Ռուբեն Արամյան

Blognews.am-ը գրում է.

Երկուշաբթի օրը «ATV» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվեց «Ռեստարտ 2020» նախագծի առաջին սերիան, որը մեծ ռեյթինգ ունեցավ։ Առաջին սերիայից հետո, սակայն, մի շարք հարցեր առաջացան, նախ՝ բուռն քննարկվեց, որ սա կրկնօրինակում է, երկրորդ՝ հեռուստադիտողների մոտ հարց է առաջացել՝ ի՞նչ է լինելու հետո։ Այս և այլ հարցերի մասին BlogNews-ը խոսել է նախագծի մտահղացման հեղինակ, «ATV» հեռուստաընկերության տնօրեն Ռուբեն Արամյանի հետ։

- Ռուբեն, «Ռեստարտ 2020» նախագծի առաջին սերիայի վարկանիշը գերազանցեց երկուշաբթի օրը Երևանում ցուցադրված բոլոր նախագծերի վարկանիշը: Ձեզ համար կանխատեսելի՞ էր այս արդյունքը։

- Մենք ամառվանից սկսել էինք այս նախագծի գովազդային արշավը, PR-ի համար նախատեսված մեր բոլոր լծակներն օգտագործել էինք, թեման էլ  նոր էր ու բավականին հետաքրքիր հայկական հեռուստաշուկայի համար, դրա համար կանխատեսելի էր այսպիսի արդյունքը։ Տվյալները շատ հաճելի, բայց սպասելի էին։

- Մկոյի՝ մինչ այս ունեցած հեռուստատեսային դադարը որքանո՞վ ազդեց ռեյթինգի վրա։

Կարծում եմ՝ դա էլ որոշակի ազդեցություն ունեցավ։ Նա բացառիկ դեմք է հայկական հեռուստատեսության պատմության մեջ։ Նրա ցանկացած նախագիծ, ֆիլմ, ներկայացում սպասված է լսարանի կողմից։  Մկոն բացառիկ տաղանդի տեր է, միշտ նոր ասելիք ունի։ Սովորաբար ռեժիսորն է աշխատում դերասանի հետ, բայց եթե նույնիսկ ռեժիսորը չի գտնում կերպարի առանձնահատկությունները, Մկոն  կարողանում է կերպարի մեջ գտնել էնպիսի մի բան, որ միանգամից սիրվի։

Սա ռիսկային նախագիծ էր, քանի որ ժանրը նոր էր հայկական հեռուստաշուկայում և կարող էր չընդունվել։ Մենք գնացինք այդ ռիսկին, որովհետև Մկոն համաձայնեց մասնակցել պրոյեկտին։ Շատ տաղանդավոր դերասաններ կան, սակայն  մեր համոզմամբ՝ հայկական մեդիադաշտում ամենալավը նա կարող էր մարմնավորել այդ կերպարը, միայն Մկոյի  խաղալու դեպքում կարող էր հաջողություն լինել։ Եթե նա մերժեր առաջարկը, նախագիծը չէր կայանա։

Նաև՝ ունենք շատ լավ սցենարիստներ՝ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը, ովքեր հումորի յուրօրինակ զգացողություն ունեն։ Իրենց գրած սցենարները մի քիչ տարբերվում են, երևի դա կախված է նրանից, որ իրենք «КВН»–ի դպրոցը չեն անցել։ Չգիտեմ՝ դա լավ է, թե վատ, բայց տարբերվող է։

 

- Այս ցուցանիշը նաև շատ պարտավորեցնող է, քանի որ պետք է կարողանաք պահել հետաքրքրությունը։ Ի՞նչ եք անում հեռուստադիտողների ուշադրությունը չկորցնելու համար։

- Այս նախագիծը ստեղծելիս վարկանիշն առաջին որոշիչ գործոնը չի եղել։ Վերջին մի քանի տարվա ընթացքում վարկանիշը շատ գրագետ չափվում է միջազգային կազմակերպության կողմից։ Առավել քան հստակ են կանխատեսումները, թե որ պարամետրերի դեպքում ինչ նախագիծ է պետք անել, որ հեռուստալսարանը դիտի։ Եթե մեզ համար առաջնայինը լիներ վարկանիշը, տաղավար կսարքեինք և ստանդարտ սիթքոմ կանեինք, որի ձևաչափը հեռուստադիտողն արդեն ընկալել է։ Վստահ եմ՝ Մկոն կրկին կփայլեր այդ նախագծում, իսկ մեզ համար ավելի հեշտ կլիներ։ Սակայն մենք որոշեցինք նոր ճանապարհ անցնել։ Միգուցե հետագայում շատանան նախագծերը, որոնք նման չեն մինչ այս հեռարձակված ծրագրերին։

- Առաջին սերիան մեզ տանում է դեպի մանկական հիշողություններ, չարաճճիություններ, սակայն ակնհայտ է, որ դա չի կարող լինել դրամեդիի հիմնական գիծը։ Լսարանի համար մի փոքր անհասկանալի էր՝ հետո ինչ է լինելու։ Փակագծեր կբացե՞ք։

- Մենք էլ էինք մտածում՝ մանկական է, դրա համար անոնսում երեխաներին հարցրեցինք՝ ինչ կանեի՞ք, եթե մենակ մնայիք։ Իրականում 2 ժամ խոսել ենք երեխաների հետ, սակայն  մի մասն է ներառվել անոնսում, կան պատասխաններ, որոնք պահել ենք երկրորդ եթերաշրջանի համար։)

Հեռուստադիտողը տեսնելու է էնպիսի իրավիճակներ, որոնք ոչ մի նախագծում դեռևս չեն եղել։ Գրեթե ամեն սերիայում այնպիսի  անակնկալ է լինում, որը փոխում է զարգացումների ընթացքը։ Մենք դա հատուկ չենք ներառում անոնսում, հնարավորինս քիչ ինֆորմացիա ենք տալիս, թե ինչ է լինելու, սակայն ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ գրեթե ամեն սերիայում լինելու են անակնկալներ, որոնք, կարծում եմ, շատ կուրախացնեն և կզարմացնեն հեռուստադիտողներին։ Այստեղ պատմության զարգացման ռիթմը պահելու է նախ՝ մարդկային  փոխհարաբերությունը, հետո միայն՝ ծիծաղելի լինելը։ Կարելի է ասել՝ կատակներն ուղղակի համալրում են պատմությունը։

Առաջին սերիան մի քիչ դժվարամարս էր, քանի որ ծիծաղելի մասերը քիչ էին, ավելի շատ ուզում էինք ցույց տալ դատարկությունը, կես ժամվա ընթացքում փորձել էինք ներկայացնել՝ ինչ է հերոսն արել 6 ամսվա ընթացքում։ Այդ պատմության մեջ մտնելուց, Անդրանիկի տիեզերքը «մարսելուց» հետո  հեշտ կլինի նայել մնացած սերիաները։ Երկրորդ սերիայից սկսած՝ շատ մեծ անակնկալներ կան։ Վստահ եմ՝ չենք հիասթափեցնի։

- Նոր կերպարներ կլինե՞ն։

- Բնականաբար, մենք չէինք պատրաստվում 24 սերիա միայն Մկրտիչ Արզումանյանին ցույց տալ։ Պարզապես հետաքրքրությունը գրգռելու համար մարդկանց չէինք պատմում, որ կերպարեր են ավելանալու։ Հիմա էլ չենք անոնսելու, թե ովքեր են խաղում այս նախագծում, սակայն գրեթե ամեն սերիայում նոր մարդ է լինելու։

- Նոր դերասանները գալիս են և մնո՞ւմ, թե՞ ամեն սերիայում մի կերպար է հայտնվում։

- Դա սցենարային գաղտնիք է, եթե բացահայտեմ, անակնկալը կփչացնեմ։ Ամեն դեպքում ասեմ, որ ամեն սերիայում էնպիսի բան է լինելու, որն անսպասելի է, և կարծում եմ, նման բան դեռ չի եղել Հայաստանում մինչ այժմ նկարահանված այլ նախագծերում։

- Նմանատիպ նախագծեր արևմտյան շուկայում եղել են։ Առաջին սերիայի ցուցադրությունից հետո համացանցում լայն քննարկում եղավ, որ սա  կրկնօրինակում է։  Ի՞նչ չափով և ի՞նչ նախագծերից եք օգտվել։

- Շատ լավ է, որ մեր հեռուստադիտողները ծանոթ են արևմտյան նախագծերին։ Իրականում կրկնօրինակում բառն այստեղ տեղին չէ։ Արևմտյան մշակույթում հետապոկալիպտիկ  ժանրը ամենածեծվածներից է։ Այսինքն՝ նրանք տվել են գրեթե բոլոր տեսակի սյուժետային զարգացումները, որ կարող էին լինել։ Շատ դժվար է էստեղ նոր բան անել։ Դրա համար երկար տարիների աշխատանք է պետք, իսկ հեռուստատեսությունն ավելի արագ է կոնտենտ պատրաստում։ Սակայն սա չի նշանակում, որ մենք արտագրել ենք ամերիկյան տարբերակից։ Իրականում սցենարը գրելիս մենք ուսումնասիրել ենք՝ ովքեր են սա անում արևմտյան շուկայում, ծանոթացել ենք Մերի Շելիի, Ռիչարդ Մետիսոնի և այլոց գրքերին, որոնցից ոգեշնչված՝ ստեղծվել են արևմտյան «Ես լեգենդ եմ», «Աշխարհի վերջին մարդը», «Երկուսը Փարիզում», «Ռոբինզոն Կռուզո» և այլ ֆիլմեր ու սերիալներ: Արևմտյան երկրներում հետապոկալիպտիկ ֆիլմերն ու սերիալները տարբեր ժանրերի են՝ սարսափ, կոմեդիա, դրամա: Մենք ամենաշատը ոգեշնչվել ենք «Աշխարհի վերջին մարդը» նախագծից, որտեղից վերցրել ենք մի քանի սյուժետային գիծ, սակայն պետք չէ կարծել, որ մեր պատմությունը զարգանալու է իրենց պես։ Առաջին, երկրորդ սերիաներում միգուցե նմանություն լինի, սակայն մենք սցենարը զարգացրել ենք հայկական առանձնահատկություններով։ Օրինակ՝ իրենց կատակներն ուրիշ են, մերը՝ ուրիշ, որովհետև մեր կարծիքով՝ իրենց  կատակները «18+» են և գռեհիկ կընկալվեն մեր հեռուստադիտողների կողմից կամ ծիծաղելի չեն լինի։ Մեր լսարանը տարբերվում է իր մենթալիտետով։

Սվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԲռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր ԿամենդատյանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութԵկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա ԿոստանյանԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»