Երևան, 02.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ» Ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան Մինչ խոսվում է վիզաների ազատականացման մասին, հայաստանցիների համար գնալով ավելի դժվար է դառնում Շենգենյան վիզա ստանալը. «Փաստ» Դասական բլեֆ. ի՞նչ ընտրություն է կատարելու Ռուսաստանը. «Փաստ» «Տղայիս վերջին խոսքերն էին՝ ուժեղ մնա, մա՛մ». Արարատ Մինասյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Թալիշում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ» Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ» Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ» Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»


Գայանե Ասլամազյան. «Ես շատ խիստ մայր եմ»

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

«Արմենիա TV»-ի «Բարի լույս» ծրագրի հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանն այսօր նշում է 40 ամյակը։ Հաղորդավարուհու կյանքի կարևորագույն մասն իր որդին է՝  Ալեքսանդրը, ում լավ ապագան երաշխավորելու համար մայրիկն ամեն բան անում է։ Այդ ճանապարհին Գայանեն բավականին խիստ է։ BlogNews-ի հետ անկեղծ զրույցում Գայանեն խոսել է որդու հետ հարաբերությունների, խստության, միայնակ մայր լինելու բարդությունների և ամուսնալուծությունից հետո իր կյանքում ստեղծված իրավիճակի մասին։

Գայանե Ասլամազյանը` որդու հետ

- Գայանե, Դուք միայնակ եք մեծացրել Ձեր որդուն, ի՞նչ խնդիրների եք բախվում։

- Ես, իհարկե, շատ բարդությունների եմ բախվել այս ընթացքում, որովհետև փոքր ժամանակ փոքր խնդիրներ են, մեծ ժամանակ՝ մեծ։

Իհարկե, շատ ճիշտ է, երբ ընտանիքն ամբողջական է լինում, ցավոք, մեզ մոտ այդպես չի ստացվել։ Բարեբախտաբար, որդիս շփում ունի իր հոր հետ, ինչը շատ դրական և կարևոր փաստ եմ համարում։ Ամեն դեպքում, քանի որ հայրը երկրում չէ, այդ բացը լրացնում է քավորը, որպեսզի որդիս տղամարդու բացակայություն չզգա։ Նա շատ ուշադիր է, ես կասեի՝ պատվավոր քավոր է, որովհետև մեր ընկերական շրջապատի բոլոր երեխաների համար պատասխանատվությունն ինքն է կրում Աստծո առաջ և տղայիս լավագույն ընկերն է։

- Երեխային միայնակ մեծացնելը ոչ միայն հոգեբանորեն է բարդ, այլև ֆինանսապես։ Այս առումով ի՞նչ ճանապարհ եք անցել։

- Իմ կյանքն արդեն էսպես է դասավորվել։ Ես իմ ընտրությունն արել եմ երիտասարդ տարիներին, հետագայում կրկին իմ ընտրությունն եմ արել։ Ես երբևէ ոչ մեկի չեմ մեղադրում, ապրում եմ էնպես, ինչպես ապրում եմ։

Իհարկե, ճանապարհին ունեցել եմ խնդիրներ, ինչպե՞ս կարող էի չունենալ։ Եկեք չմոռանանք, թե որ երկրում ենք ապրում մենք։ Այն տարիներին, երբ ես էի ամուսնալուծվում, հասարակությունն այդ հարցին այնպես չէր նայում, ինչպես հիմա։ Այդ որոշումն ընդունելն արդեն իսկ բավականին բարդ էր՝ չհաշված, որ այդ տարիներին պետության, երկրի վիճակն էր վատ։ Ես ունեմ եղբայր, ով սկզբնական շրջանում թև ու թիկունք դարձավ ինձ, մինչև կարողացա գտնել ինձ, ինքնադրսևորվել և հաստատվել։

Ես իմ ամուսնալուծությունից հետո մտա հեռուստատեսություն, որդիս 2 տարեկան էր։ Ես հեղինակում էի ծրագիր փոքրիկների մասին, իմ աշխարհը ներդաշնակ էր. ես արվեստաբան էի, ով ներկայացնում էր հայ արվեստը փոքրիկներին, որովհետև իմ աշխարհն այդ ժամանակ լցված էր իմ տղայով։ Մինչ օրս էլ այդպես է։ Հետագայում ինչ-որ փոփոխություններ եղան, ես դարձա այն, ինչ դարձա։

- Աշխատանքը հեռուստատեսությունում հոգեբանական փրկության օղա՞կ դարձավ։

- Ես ճիշտ չեմ համարում, երբ մարդն ամուսնալուծվում է և ուրիշ տեղում փրկության օղակ է փնտրում։ Ավելի լավ կլինի, որ ընդհանրապես ամուսնալուծություն չլինի: Ես իմ բնույթով դժվարությունները հաղթահարող եմ։ Ես անընդհատ դժվարությունների մեջ եմ՝ սկսած բնակարանային խնդիրներից, որ կան մեր պետությունում, բայց հաճախ հանդիպում եմ մարդկանց, ովքեր ունեն նման խնդիրներ, և հասկանում եմ, որ ես ավելի պինդ ու ուժեղ եմ նույնիսկ շատ տղամարդկանցից։ Երբ ես հետ եմ նայում և տեսնում եմ՝ ինչ խնդիրներ եմ հաղթահարել, հասկանում եմ, որ իսկապես բարդ էր։ Ես մարդ եմ, ով ստեղծում է, բայց այդ ընթացքում կարող է նաև կոտրվել, որովհետև դու անընդհատ պայքարում ես, և դա կարևորագույն խնդիրներից մեկն է։ Ես պայքար ունեցել եմ ամեն ինչում՝ թե՛ անձնական, թե՛ մասնագիտական, թե՛ բնակարանային հարցերում, ի վերջո, մարդ եմ։ Ինձ համար ամենակարևորն այն է, որ  հաղթահարում եմ այդ ամենը, կարողանում եմ ուրախ, հպարտ գնալ առաջ։ Կարևոր է նաև, որ կողքիններդ երբեք չնկատեն, որ դու շատ ծանր վիճակում ես։

- Ամուսնալուծությունը, միայն մոր խնամակալության տակ լինելը սթրես է երեխայի համար։ Ինչպե՞ս եք հաղթահարում դա։

- Ամեն դեպքում ես մենակ չեմ, մենք ունենք շատ անձնանվեր տատիկ, քավոր, ի վերջո, մենք շատ լավ հարաբերություններ ունենք իր հայրիկի հետ։ Ընդհանուր առմամբ՝ մեզ մոտ չի կոտրվել այդ ամենը։ Շատ ուրախ եմ, որ իր հայրիկը կարողացել է գտնել իր կյանքի երկրորդ կեսին, ունի 3 բալիկ, կապ է պաշտպանում մեր որդու հետ։ Ինձ ուրախացնում է, որ իրենք շփվում են։ Որդիս ունի քույրեր և եղբայր, պարբերաբար մեկնում է նրանց մոտ։ Ես երբևէ ինձ թույլ չեմ տվել արգելել շփումը, քանի որ դա սխալ եմ համարում։ Նա շատ լավ հայր է, շատ լավ մարդ և իրավունք ունի շփվելու որդու հետ։

- Դեռահասության փուլն ամենաբարդն է, երեխաներն ավելի ըմբոստ են դառնում։ Բախումներ հաճա՞խ են լինում։

- Մեր հիմնական խնդիրն այն է, որ ես միշտ շեշտը դրել եմ իր կրթության վրա։ 5 տարեկանից որդիս ստացել է կողմնակի կրթություն՝ նկարչություն, լեզուների իմացություն, երաժշտություն, քանդակագործություն։ Բնականաբար, երբ դու երեխայի առօրյան լցնում ես նման հետաքրքրություններով, կարող է բախում լինել։ Սա լինում է ավելի մեծ տարիքում, երբ նա արդեն հասունանում է, ունենում է իր սեփական հետաքրքրությունները։ Սակայն մենք գտանք այլ կոմպրոմիս․ փորձեցի իր կրթական ծրագիրը համապատասխանեցնել իր հետաքրքրություններին։ Օրինակ, երբ իր մոտ առաջնային դարձավ նկարչությունը, մենք փոխեցինք դպրոցը, և նա գնաց նկարչական դպրոց։ Երբ հասկացանք, որ թեև սիրում է նկարչություն, դա չի լինելու իր մասնագիտությունը, սկսեցինք կենտրոնանալ իր մասնագիտության վրա, որպեսզի նա ստանա այն կրթությունը, որն իր սրտին մոտ է՝ չմոռանալով լեզուների ուսումնասիրությունը: Պարզ է, որ այդ քանակի ճնշումը բերում է հակադարձման, յուրաքանչյուր բան անպայման հակասվում է, կապ չունի՝ հիմք կա՞, թե՞ ոչ, գալիս է մի տարիք, երբ ուզում ես հակասել ամեն ինչին։

- Այդ ըմբոստության ժամանակ ի՞նչ քայլերի եք դիմում։

- Ես չգիտեմ՝ ինչպես կլիներ մեր ընտանիքում, եթե այն ամբողջական լիներ։ Քանի որ հիմնականում միայն ես եմ պատասխանատու երեխայի դաստիարակության համար, բնականաբար, խիստ դերն ինձ է հասել։ Մինչև տատիկն ամեն ինչ անում է իր թոռնիկի համար, մայրիկը միշտ գալիս է, հասնում դժվարին պահերին։ Անհրաժեշտության դեպքում խիստ եմ լինում և լուծում տալիս ծագած խնդրին։ Ես շատ խիստ ծնող եմ։ Ընդհանուր առմամբ՝ իմ լուծումներն ու որոշումները շատ խիստ են, բայց դա չի նշանակում, որ մեր հարաբերություններն ազնիվ չեն։ Այդ խստությունն ունի իր դրական կողմը։ Եթե պետք է խստություն, այն կա, եթե պետք է արգելք, արգելք կա, եթե պետք է խրախուսել, խրախուսվում է։

Մարդիկ, հատկապես՝ երեխաները, միանգամից զգում են՝ երբ ես նրանց խաբում, երբ ես դու սխալ, իրենք՝ իրավացի։ Եթե նրանք իրավացի են, անգամ շատ խիստ լինելու դեպքում ոչինչ չես կարող անել, որովհետև իրենք գիտեն իրենց իրավունքները։ Մեր պարագայում այդ սահմանը միշտ հստակ է եղել։ Նա միշտ իմացել է, որ իր սխալի դեպքում  կլինեն խիստ լուծումներ, իսկ եթե իրավացի է, իր խոսքը պետք է լինի առաջնային։ Դրա համար այդ խստությունը չի վերածվում դաժանության, դա անհրաժեշտություն է։

- Խստությունից ձեր ընկերությունը չի՞ տուժում։

- Չէ, որովհետև մեկը մյուսին չեն խանգարում։ Եթե ամեն ինչ ազնիվ է, ինչո՞ւ ընկերությունը պետք է տուժի։ Ընկերությունը մնում է ընկերություն, բայց ես չեմ համարում, որ պետք է երեխաներին բարձիթողի մեծացնել։ Ես չեմ սիրում անկառավարելի երեխաների, չեմ ընկալում ծնողերի, ովքեր ամեն ինչ թույլ են տալիս իրենց երեխաներին, արդյունքում երեխաները պարզապես չգիտեն՝ որն է կյանքի դժվարությունը։ Որքան էլ դու նրան փաղաքշես, փորձես ամեն ինչ անել իր փոխարեն, կգա մի օր, երբ ինքը կբախվի իրականությանը։ Կարծում եմ՝ նա պետք է պատրաստ լինի։

- Այս դեպքում շատ նուրբ է ազատությունը չսահմանափակելու եզրագիծը։ Կարողանո՞ւմ եք պահել այդ սահմանը։

- Առհասարակ ծնող լինելը շատ բարդ է, դա կյանքի ամենակարևոր և դժվար քննությունն է։ Այդ սահմանը երբեք չես զգա ու չես հասկանա։ Արդյունքը տեսնում ես շատ տարիներ անց։ Կարծում եմ՝ ոչ ոք չի կարող ասել՝ ես ճիշտ էի յուրաքանաչյուր լուծման ժամանակ։ Էլեմենտար մի բան ասեմ. երբ խնդիրը վերաբերում է ինձ, ես շատ արագ կողմնորոշվում եմ, բայց երբ վերաբերում է տղայիս, այնքան բարդ է, որովհետև դու գործ ունես մի մարդու կյանքի, ճակատագրի հետ, դա մեծ պատասխանատվություն է։

- Դուք ավելի մեծ կենսափորձ ունեք։ Լինո՞ւմ են դեպքեր, երբ իր փոխարեն որոշում կայացնեք։

- Բոլոր ծնողներն էլ այս տարիքում ինչ-որ չափով իրենք են կայացնում երեխաներին վերաբերող որոշումները։ Դա նորմալ է թե՛ ծնողի, թե՛ երեխայի համար։ Սովորաբար երեխայի հետ խնդիր է լինում, երբ նա պետք է սովորի, բայց ուզում է խաղալ։ Դա բնական խնդիր է։ Եթե զգում ես, որ երեխան ունի նախասիրություններ, չպետք է ստիպես նրան զբաղվել նրանով, ինչ չի ուզում։ Ծնողի ֆունկցիան ոչ մինչև վերջ երեխայի կյանքն ու ճակատագիրը կառավարելն է, այլ ուղղություն տալը, ապագայի համար լավ հիմք ստեղծելը։

Ես երբևէ որոշում չեմ կայացրել տղայիս փոխարեն՝ առանց իր կարծիքը հաշվի առնելու։ Որոշում կարող էր լինել, օրինակ, որ չդադարի անգլերեն պարապել, երբ սովորում է գերմաներեն, բայց ինքն է որոշում՝ ինչ մասնագիտություն է ուզում, ինչպես է տեսնում իր կյանքը, ինչ-որ հարաբերություններում իր համար ինչն է կարևոր։

- Հասել եք մի տարիքի, երբ Ձեր որդին էլ է ձևավորվել որպես անձ, իր ազդեցությունն էլ Ձեզ վրա է մեծացել։ Երբ ընտանիքում հայր չի լինում, տղա երեխաներն ավելի խիստ են լինում մայրիկների հանդեպ։ Ինքն էլ Ձե՞ր հանդեպ է խիստ։

- Իհարկե, շատ մեծ ազդեցություն ունի։ Ես առաջին իսկ օրվանից ապրել եմ՝ հաշվի առնելով, որ ես ունեմ տղա, որը հասարակության մասնիկ է։ Ես չգիտեմ՝ ինչպես կլիներ, եթե աղջիկ ունենայի, բայց իր դեպքում շատ ուշադիր եմ։

Լինում են դեպքեր, երբ դրսևորվում է նրա խստությունը, քանի որ ինքն ունի իր հստակ տեսլականը տարբեր երևույթների վերաբերյալ, բայց ընդհանուր առմամբ՝ այնքան բարի ու ջերմ է, չեմ կարող ասել, որ շատ խիստ է։ Ես իր հանդեպ շատ ավելի դաժան եմ, քան ինքը՝ իմ։)

Մեր հարաբերությունները շատ հետաքրքիր են։ Յուրաքանչյուր մայր երևի սիրված է զգում իրեն, բաց ես՝ առավել։) Միշտ զգացել եմ իր սերը, ուշադրությունը, կարևորությունը։ Ինձ նախապես ամեն ինչ ներված է։)

Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ սխալներ թույլ տալիս է։ Հուսով եմ՝ մեր պարագայում այդ սխալները քիչ են, և վերջում, երբ երկուսով հետ կնայենք, կհասկանանք, որ ամեն ինչ լավ է եղել։

- Դուք երիտասարդ եք և դեռ կարող եք դասավորել Ձեր կյանքը։ Նա ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ։

- Եթե անկեղծ լինեմ, չեմ պատկերացնում։ Ամեն ինչ կախված է նրանից, թե այդ անձնավորությունն ով և ինչպիսին կլինի։ Տղաս էլ է մեծանում, բնականաբար, իր աշխարհընկալումն էլ է փոխվում, բայց չգիտեմ՝ այդ դեպքում ինչպես կընդունի։

- Եղե՞լ են հնարավորություններ, որոնք բաց եք թողել։

- Դժվար է այդպես ասել, երբ մտածելակերպդ ձևավորում է, դու ապրում ես ինչ-որ բանաձև ընդունած, չես էլ նկատում՝ կողքիդ ինչ կա։ Այսինքն՝ ես իմ կյանքում կարևորում եմ իմ տղային, ինչ-որ չափով իմ կյանքը մի կողմ դնելով՝ զբաղվում եմ իրենով։ Մինչ օրս դեռ այդպես է։

- Գալիս է մի տարիք, երբ պետք  է բաց թողնել երեխային։ Ինչպե՞ս եք պատկերացնում դա։

- Այ դա շատ դժվար է, երբ պետք է բաց թողնես և հասկանաս, որ ինչ-որ սահմաններ կան, այլևս չես կարող զանգել, ստուգել՝ ինքը որտեղ է, հասկանաս, որ պետք է դիրքերդ զիջես այլ մարդու։ Չեմ պատկերացնում՝ ինչպես է ստացվելու, երևի շատ բարդ է լինելու, բայց ես լի եմ լավատեսությամբ։

Հարցազրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Քիմ Քարդաշյանը ապացուցում է, որ ընձառյուծի նախշերը և միկրոստրինգները դեռևս թրենդային են Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըԹաիլանդում ավտոմեքենայի վրшերթի հետևանքով ութ բուդդայական վանական է զnhվել Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա. ֆոն դեր ԼայենԵռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankՎաղը Կիևում հայտարարված է uգn օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի hարձակման զnhերի. Կիևի քաղաքապետՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբիՌուսաստանի տարածքում 327 ուկրաինական ԱԹՍ է խnցվել. ՌԴ ՊՆ Իրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանԱրտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ) Կապանը կրկին կդառնա դասական երաժշտության միջազգային մայրաքաղաքը. մեկնարկում է Կապան Ֆեստը Եթե էս հերոսներին կարելի է այսպես վերաբերվել, եթե մենք շարունակելու ենք լուռ նստել մեր տներում, ապա վաղվա դատարկված Հայաստանի համար ոչ ոքի չմեղադրեք․ Աննա ՂուկասյանԺողովրդավար Եվրոպայի առաջնորդներն էլ չկարողացան օգնել Փաշինյանին` հավաքել ձայների 3/5-ը. Արմեն ՄանվելյանԱզատ խոսքը, որի պատճառով այսօր նստած են այս մարդիկ, ունիվերսալ արժեք է․ Մենուա ՍողոմոնյանԱյս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածի համապատասխան․ Արամ ՎարդևանյանՀարևան երկրին պետք էր իրենց ներկայացուցիչը Ազգային ժողովում․ Նարեկ ԿարապետյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. Կոստանյանն ընթերցեց «ՀայաՔվե»-ի նամակը Եվրահանձնաժողովի նախագահին Մեծ պատիվ էր հերթական անգամ հանդիպել մեր հերոսներին․ Մհեր ԱվետիսյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքի Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը«ՀայաՔվեի» և «Մայր Հայաստանի» բողոքի ակցիան` ի պաշտպանություն քաղբանտարկյալներիՈրևէ պարագայում Արցախի նախագահը չպիտի հրաժարական տար․ Էդմոն ՄարուքյանՈւշադրություն. Փաշինյանը միտումնավոր երկարաձգել է նպաստների կրճատման մասին որոշումը Եթե մեր երկրում համատարած կոռուցիա է, ուրեմն երկրի ղեկավարը իր ճիշտ տեղում չէ. Արամ ՊետրոսյանԱբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ Կարապետյան Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրան«ՀայաՔվեի» երթը դեպի կառավարության շենք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջովUcom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Ե՞րբ և ինչպե՞ս որոշվեց ինքնաթիռներում սնունդ տալ ուղևորներին. «Փաստ»Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 հուլիսի). Ասիական ֆինանսական ճգնաժամը, օդապարիկով առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը. «Փաստ»Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից. Արշակ Կարապետյան ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ»Ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան «Սյունյաց երկրի» մաղթանքը Գևորգ Փարսյանին՝ այդ շենքից համայնքը ղեկավարել ևս մի քանի ընտրաշրջան Մինչ խոսվում է վիզաների ազատականացման մասին, հայաստանցիների համար գնալով ավելի դժվար է դառնում Շենգենյան վիզա ստանալը. «Փաստ»ՔՊ-ն ընտրություններով չստացավ ցանկալի արդյունքը, հիմա անցել է ահաբեկման․ Արեգ ՍավգուլյանԴասական բլեֆ. ի՞նչ ընտրություն է կատարելու Ռուսաստանը. «Փաստ»«Տղայիս վերջին խոսքերն էին՝ ուժեղ մնա, մա՛մ». Արարատ Մինասյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Թալիշում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ»Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ»Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ»Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ»Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»