Լանա Դել Ռեյին «բռնացրել» են առանց շպարի
LifestyleՎաղուց է, ինչ ոչինչ չէինք լսել շատ տաղանդավոր Լանա դել Ռեյի մասին։
31-ամյա երգչուհուն Արեւմտյան Հոլիվուդում «բռնացրել» են առանց շպարի ընկերոջ հետ զբոսնելիս։

Հայտնի երգչուհին հագել էր ջինս, զբոսնում էր առանց շպարի. անկեղծ ասած, երգչուհուն առանց դիմահարդարման հնարավոր չէ ճանաչել։

Ջինս, սանդալներ, ուսին գցած պայուսակ՝ Լանան նախընտրել էր ռետրո ոճը։

Ի դեպ, ամբողջ ամառը նա անցկացրել է հյուրախաղերով։ Երգչուհին համերգներ է տվել ԱՄՆ–ում, Ֆրանսիայում, Իռլանդիայում, Կանադայում եւ Մեքսիկայում։
Հիշեցնենք, որ Լանան հիմնականում հաջողություն է բերել նրա երկրորդ՝ Born to Die ալբոմը (2012): Born to Die, Video Games, Summertime Sadness, Blue Jeans հիթերը ոչ միայն բազմամիլիոնանոց լսարան ապահովեցին ու գրավեցին մամուլի ուշադրությունը, այլև դարձան H&M–ի գովազդային երգերը: Եթե անցած տարի թողարկված Ultraviolence-ը բավականին հանգիստ ընդունելության էր արժանացել, ապա Honeymoon –ը հաստատ ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնի:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Famefly.net–ի