Լորինը նշում է ծննդյան 33-ամյակը. «Եվրատեսիլ 2012»-ի հաղթողի TOP 5 լավագույն երգերը
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Այսօր ծննդյան 33-ամյակն է նշում շվեդ երգչուհի Լորինը, որին երաժշտասերները սկսեցին ճանաչել «Եվրատեսիլ 2012» միջազգային մրցույթից հետո:
Շվեդ երգչուհին իր Euphoria երգով դարձավ մրցույթի հաղթող՝ արժանանալով երկրպագուների ձայներին եւ ժյուրիի անդամների բարձր քվեարկությանը:

Իսկ ամեն ինչ սկսվեց Idol նախագծից հետո, որին 2004 թ-ին մասնակցեց նաեւ Լորինը: Իհարկե, այս մրցույթում նա չհասավ այն հաջողությանը, որը գրանցեց «Եվրատեսիլում», բայց զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ նվաճելով երաժշտասերների սրտերը Շվեդիայում եւ դրա սահմաններից դուրս:
Մրցույթից մեկ տարի անց Լորինը ներկայացրեց իր առաջին սինգլը, որը կոչվում է The Snake: Շուտով երգչուհին առաջարկ է ստանում TV400-ի կողմից՝ աշխատելու որպես հաղորդավարուհի: Այդպիսով՝ Լորինը սկսում է ավելի լուրջ գործունեոիթյուն ծավալել հեռուստատեսության ոլորտում՝ աշխատելով մի շարք ռեալիթի շոուների շուրջ:

Հայերի շրջանում հայտնի է Լորինի Euphoria ստեղծագործությունը, մինչդեռ երգչուհին մի շարք այլ գեղեցիկ հիթեր ունի իր երգացանկում: Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: