Խորհուրդներ, որոնք կօգնեն կրել սիրելի բարձրակրունկները՝ առանց ոտքերի ցավի
LifestyleԲոլոր աղջիկները սիրում են բարձրահասակ երևալ, սակայն բարձրակրունկ կոշիկները հազվադեպ են հարմար լինում կրելու համար: Ներկայացնում ենք մի քանի արդյունավետ խորհուրդ՝ սիրելի բարձրակրունկ կոշիկները երկար ժամանակով և անցավ կրելու համար:
1.Որպեսզի փակ կոշիկները կոշտուկներ չառաջացնեն՝ ամեն հագնելուց առաջ ոտքերի և կոշիկների հպման տեղերին չոր դեզոդորանտ քսեք:
2.Փակ կոշիկների դեպքում, որպեսզի ոտնանթաթին ճնշումը փոքր լինի, երրորդ և չորրորդ մատները փաթաթեք բժշկական սպեղանիով (пластырь):
3.Միշտ կոշիկ գնեք երեկոյան ժամերին, քանի որ աշխատանքային օրվանից հետո ոտքերը փոքր-ինչ այտուցվում են այսպես Դուք կգտնեք իսկապես Ձեր ոտքերի չափսի կոշիկներ:
4.Նոր կոշիկներով միանգամից փողոց մի դուրս եկեք: Նախ հագեք դրանք տանը, այնուհետև՝ բարձրացեք և իջեք աստիճաններով: Միայն այսքանից հետո կարող եք վստահորեն նոր կոշիկները կրել փողոցում կամ աշխատավայրում:
5.Հոգնած ոտքերի համար ավագույն հանգստավշցնող միջոը սովորական սև թեյով վաննան է: Ամեն երեկո սև թեյով ջրում մի քանի րոպե պահեք ոտքերը և դրանք լիովին կհանգաստանան: