Այս նորածնի ու նրա ընկերքի լուսանկարը համացանցի հիթ է դարձել
LifestyleEntertrain.1in.am-ը գրում է.
Այս լուսանկարում պատկերված է մաորի ցեղի ավստրալացի փոքրիկը՝ ամրացված ընկերքով ու Love բառի տեսք ընդունած պորտալարով:
Այն միանգամից տարածվեց համացանցում ու իսկական քննարկում առաջացրեց ծննդաբերությանը ուղեկցող ծեսերի մասին:
Նորածին Հարփեր Հոանի Սփայսի սև-սպիտակ լուսանկարն արվել է այս տարվա հունվարի 2-ին՝ նրա ծնունդից մոտ 1 ժամ անց:
Լուսանկարն արվել է՝ ցույց տալու ընկերքի ու երկրի կապը մաորիների մշակույթում:
Ինչպես բացատրել է պրոֆեսիոնալ մանկաբարձ և լուսանկարիչ Էմմա Ժան Նոլանը Facebook-ի իր էջում, այդ մաորի փոքրիկի ընկերքը հանձնվելու է հողին:
