Ներեցեք, իսկ ո՞վ են նրանք, որ ինձ կասկածեն համասեռամոլության մեջ. Մանուկ Ալեքսանյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է Հայաստանի ամենահամարձակ, կտրուկ ու կաղապարներից դուրս դիզայներ Մանուկ Ալեքսանյանը, նույն ինքը` Մանչը:
-Մանուկ, նախ ուզում եմ հետաքրքրվել, թե ի՞նչ նորություններ ունեք այս շրջանում:
- Առաջիկայում նախատեսում եմ նոր ցուցադրություն ունենալ, որի համար աշխատել եմ երկու դիզայներների հետ, ովքեր նոր շունչ կհաղորդեն: Նոր հավաքածուս մի կնոջ մասին է, ով երբեք չի կոտրվում. Նա ուժեղ է, քաջ ու ցանկալի: Ես ոգեշնչվել եմ մի արտիստից, որի պատմությունն ուղղակի ինձ հուզել է. Ի դեպ` այդ լեգենդար երգչուհին էլ կբացի ցուցադրությունս:
-Չե՞ք ակնարկի, թե ո՞ւմ մասին է խոսքը:
- Ոչ, թող դա լինի անակնկալ եւ մնա ցուցադրության համար: Միայն կասեմ, որ նա նաեւ հավաքածուիս դեմքն է լինելու:

-Մանուկ, հետաքրքիր է` որպես դիզայներ ինչի՞ց եք ոգեշնչվում, ի՞նչը կարող է Ձեզմուսա լինել:
- Մուսաները ամենուր են` երաժշտություն, ֆիլմեր, անգամ փողոցներ:
- Հետաքրքիր է լսել Ձեր գնահատականը` հայկական նորաձեւությունն ի՞նչ մակարդակում է գտնվում:
- Ուրախությամբ պետք է նշեմ, որ Հայաստանում նորաձեւությունը մեծ բում է ապրում: Այսօր անգամ մենք ավելի շատ նորաձեւության շոուներ ենք տեսնում, քան համերգներ:
Շարունակությունը` այստեղ: