Կողոպտիչները մինչ հարձակումը մոտ 1 ժամ գտնվել են Քիմ Քարդաշյանի համարում
LifestyleՀամաձայն տեսախցիկներից ստացված տեղեկությունների, Քիմ Քարդաշյանի վրա հարձակում կատարած ու կողոպտած հանցագործները գտնվել են նրա համարում հարձակումից 49 րոպե առաջ, հայտնել է Mirror-ը։
Նշվում է, որ 3 հանցագործները շատ հեշտությամբ մտել են համար, քանի որ իմացել են հյուրանոցի շենք մուտք գործելու անվտանգության կոդը։
Ոստիկանությունը նշում է, որ հանցագործները ցանկացել են մոլորեցնել քննիչներին, որպեսզի նրանք մտածեն, թե իրենց եղել են պատահական հարձակվողներ՝ կողոպուտից հետո Քիմի զարդերից մեկը թողնելով հյուրանոցից ոչ հեռու, որը գտնվել էր օրեր անց։
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի կողոպուտը տեղի էր ունեցել հոկտեմբերի 3-ին Փարիզում։ Գողացված զարդերի ընդհանուր արժեքը կազմում է 11 մլն դոլար։