Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Ինչպես կախարդական փայտիկ չկա, այնպես էլ՝ կախարդական քայլեր

Պայքար ստվերի, կոռուպցիայի և անարդար ճանապարհով ստեղծվող մենաշնորհների դեմ: Սրանք այն երեք հիմնական խնդիրներն են, որոնք էլ հենց կործանել են երկրի տնտեսությունը: Միամտություն կլինի կարծելը, թե իշխող կուսակցությունը մեկ-երկու տարի և դրանից էլ առաջ դրա մասին չգիտեր, առավել ևս, որ հենց ՀՀԿ-ի քավորությամբ էր այն հասել անկառավարելի չափերի՝ ընդգրկելով տնտեսության՝ անխտիր բոլոր ուղղությունները:

Ի դեպ, ՀՀԿ-ի օրոք վարչապետի պաշտոնը ստանձնած բոլոր անձինք էլ, չնայած նշել են, որ կախարդական փայտիկ չունեն, սակայն վստահեցրել են, որ փոխարենը կախարդական մտքեր ունեն և գիտեն, թե ինչ կանեն նշված արատավոր երևույթների դեմ պայքարելու համար: Ասել է, թե չի բացառվում, որ մեծ ցանկություն, այնուամենայնիվ, ունեցել են ստվերը, կոռուպցիան, հովանավորչությունը և մենաշնորհը վերացնելու համար, բայց այդ «մեծ» ցանկությունն այդպես էլ կոնկրետ գործ չի դարձել, քանի որ մի դեպքում ուժը չի բավարարել, մյուս դեպքում, հավանաբար, ցանկությունը: 

Փոխարենը, նախորդ վարչապետները, ցույց տալու համար, որ չեն ելել երկրի շալակը, այլ իրականում «գործ» են ուզում անել, կա՛մ փոխում էին կառավարության  արտաքին «շպարը», կա՛մ դիզայնը, բայց այդ ճանապարհին այդպես էլ որևէ փոփոխության չենթարկվեց անփույթ աշխատաոճը, այլ փոխվեց ընդամենը վարչապետն ու նրա վստահելիների խումբը:

Դրանից այդպես էլ ո՛չ մենաշնորհները վերացան, ո՛չ կոռուպցիան, ո՛չ ստվերը, ո՛չ էլ այդ չարաբաստիկ հովանավորչություն ասվածը:

Ու բնական է, որ խոսքը գործ չէր էլ կարող դառնալ, քանի որ ինչպե՞ս կարող էին երկար տարիներ կոռուպցիոն այդ մեծ ու փոքր համակարգերը ստեղծած մարդիկ հանկարծ հանուն վեհ գաղափարի կամ հանուն սեփական անձի հանդեպ տածած մեծ հարգանքի, ինքնակամ որոշեին, որ ՀՀԿ-ի հովանոցի տակ կանգնելով հանդերձ՝ պետք է հրաժարվեն իրենց գրպանը մտնող ձախ եկամուտից: 

Իսկ թե ինչու այս անգամ նույն այդ ՀՀԿ-ն որոշեց ծանր ժառանգությունը «փաստաթղթավորելու» հարցը վստահել ոչ թե յուրային ՀՀԿ-ականին, այլ ոչ յուրային Կարեն Կարապետյանին ու նրա կառավարությանը, ցույց կտա ժամանակը:

Ստացվում է, որ հասել է անցած տարիների ընթացքում նախորդ կառավարությունների եփած շիլան նույն այդ անձանց, ասել է թե ՀՀԿ-ի յուրայիններին «հյուրասիրելու» ժամանակը, իսկ դրանով միայն կկարողանա զբաղվել մի մարդ, ով ո՛չ այդ կաթսայի կրակից տաքացողներից է եղել, ո՛չ էլ նույն շիլան եփողներից: Սրանով է պայմանավորված նոր կառավարությունից այդքան բարձր ակնկալիքներ և սպասելիքներ ունենալը, որը և նախորդ կառավարությունների առջև այդքան լուրջ չի դրվել:

Ի դեպ, վերին օղակներում հիշել են նաև, որ պաշտոնական դիրքի չարաշահումից բացի նաև  գոյություն ունեն պարտականություններ, որոնք պետք է անվերապահորեն կատարել:

Բացի այդ՝ օրենքի և իրավունքի մասին տեսական գիտելիքների կամ մկանների հերթական ցուցադրությունից բացի իշխանությունները պետք է անցնեն կոնկրետ գործողությունների, որին արդեն երկար ու ձիգ 25 տարի սպասում է հասարակությունը ու այս ճանապարհին, թե ով կհայտնվի մսաղացի մեջ, կրկին ցույց կտա նույն այդ հրաշագործ ու անսխալական ժամանակը:

Արմինե Գրիգորյան

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան