Երևան, 02.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ» Ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան Մինչ խոսվում է վիզաների ազատականացման մասին, հայաստանցիների համար գնալով ավելի դժվար է դառնում Շենգենյան վիզա ստանալը. «Փաստ» Դասական բլեֆ. ի՞նչ ընտրություն է կատարելու Ռուսաստանը. «Փաստ» «Տղայիս վերջին խոսքերն էին՝ ուժեղ մնա, մա՛մ». Արարատ Մինասյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Թալիշում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ» Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ» Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ» Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»


«Մեր սերը երբեք չի ծերանա». BlogNews-ի ֆոտոնախագիծը Նորքի տուն-ինտերնատից

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Շատ հայկական մի կենաց կա, որն հնչում է բոլոր հարսանիքների ժամանակ՝ «Մի բարձի ծերանաք», և որքան էլ երիտասարդների համար վախեցնող լինի ծերանալու միտքը, սա համարվում է զույգին ուղված լավագույն բարեմաղթանքը: Մեկ կենացով մաղթում են երկար ապրել և միշտ միասին լինել. հայերիս համար դա մեծ բախտավորություն է:

Ասում են՝ պետք չէ վախենալ ծերանալու մտքից. չէ որ դա մեր կյանքի հետագծի ամենակարևոր ու իմաստուն հատվածն է, դա ապրած տարիները, արածն ու չարածը ի մի բերելու, հիշելու ու վերլուծելու ժամանակն է, և պարզապես ժամանակն է հանգիստ ու առանց մի բան չհասցնելու վախի ապրելու...հատկապես, երբ ձեր կողքին է ձեր կյանքի ընկերը, ամենահավատարիմ մարդն, ում հանդեպ ձեր սերը, երբեք չի ծերանում:

BlogNews.am-ը ձեզ է ներկայացնում «Մեր սերը երբեք չի ծերանա» հատուկ ֆոտոնախագիծը, որն իրականացրել ենք Նորքի տուն-ինտերնատում: Ձեզ կծանոթացնենք տուն-ինտերնատում բնակվող ամուսինների հետ:

Տուն-ինտերնատի բնակիչներն արդեն գիտեին, որ իրենց լրագրողներ են հյուր գնալու և անհամբեր մեզ էին սպասում իրենց  փոքրիկ «տներում»: 

Առաջինն հյուընկալվեցինք  72-ամյա Խորեն պապիկի և 66-ամյա Նանուլի տատիկի տանը: Երբ ներս մտանք Նանուլի տատիկն ու կողքի սենյակի հարևանուհին համակարգչի դիմաց նստած երաժշտություն էին լսում:

Փոքրիկ սենյակը շատ համեստ կահավորված էր, ամեն բան խնամքով ու կոկիկ. պատուհանագոգին  Նանուլի տատիկի աճեցրած  ծաղիկներն էին, իսկ կողքին գեղեցիկ ծաղկամանի մեջ տուն-ինտերնատի այգուց Խորեն պապիկի բերած վարդը: Այնքան ջերմ ու լուսավոր էր սենյակը, որ առաջին րոպեներից զգացվում էր, թե ինչքան սեր ու հոգատարություն կա այդ պատերի ներսում:

46 տարվա ամուսինները տուն-ինտերնատ են եկել միասին, նրանք չունեն երեխաներ: Նանուլի տատիկը ժպիտով է հիշում իրենց ծանոթության պատմությունը: Այն ժամանակ Խորեն պապիկը Ջավախքից եկել էր Մցխեթի իր բարեկամներին հյուր և որոշել էր նրանց օգնությամբ իր համար հարսնացու գտնել: Ոչ ոքի չհավանելով, որոշել է հետ վերադառնալ և կայարանում շատ պատահաբար հանդիպել է իր կյանքի միակ սիրուն: Նանուլի տատիկն իր ապագա ամուսնուն տեսել էր իր երազներից մեկում և  հիշելով երազի երիտասարդին, սիրահարվել  է առաջին հայացքից: Բայց մայրը դեմ է եղել նրանց հարաբերություններին: 

«Սիրուն ջահել էի, խիտ գանգուր մազերով, գեղեցիկ հագնված, կարմիր փողկապով: Ինձ հենց տեսավ, գժվավ, իրեն ուզող ջահելներ շատ կային, բայց ինձ տեսնելուն պես, բոլորին մոռացավ: Մայրը մի ամիս տանջեց ինձ, չէր տալիս աղջկան: Շատ գնացի եկա, էլի չտվեց: Բայց ես իմ սիրուն հասա ու փախցրեցի Նանուլիս: Մարալ էր, մարալ, ջեյրան, իմ Նանուլը...»:

«Ամենակարևորն ամուսնության մեջ իրար զիջելն է, համբերելը: Վեճերի ժամանակ ամուսիններից մեկը պետք է առաջինը լռի, չհասնի վիրավորելուն և հիշի, որ միևնույն է՝ շարունակելու են միասին ապրել ու հաջորդ վայրկյանին այդ վիրավորանքը կթունավորի ու կխորտակի իրենց կյանքը: Մեկ-մեկ ինձ ջղայնացնում է, բայց ասում եմ, լավ, քո ասածն է, կնիկս: Մենք մի ամբողջ 46 տարի ուս ուսի տված, իրար ձեռք բռնած ապրում ենք ու դժգոհ չենք մեր ընտրությունից: Արև, ջերմություն և ժպիտ, սա է մեր ամուր ընտանիքի ու սիրո բանաձևը: Ես իմ Նանուլին շատ եմ սիրում, առանց իրեն կյանք չունեմ»:

Նանուլի տատիկը գրանցված է սոցիալական ցանցերում և ակտիվ հետևում է  համացանցային անցուդարձին: Հաճախ է մեկնաբանություններ գրում կայքերում, շփվում է հայ հայտնիներից շատերի հետ և առանձնակի սիրում է Անի Երանյանին, ում ստորագրությունը պահում է իր սիրելի գրքի մեջ: 

Երբ հեռանում էինք սենյակից, Խորեն պապիկը մեզ հրավիրեց իրենց «Ոսկե հարսանիքին»:

«Երեխեք ջան, 4 տարի հետո ոսկե պսակ պիտի անեմ, կգաք...»:

 

Հաջորդ սենյում բնակվում էին 88-ամյա Հրաչ պապիկն ու 84-ամյա Սառա տատիկը: 17 տարի տուն-ինտերնատում բնակվող Հրաչ պապիկին (Հրաչ Գրիգորյան) շատերն են ճանաչում: Նա զբաղվում է բուսաբուժությամբ,  բազմաթիվ դեղատոմսերի հեղինակ է և շատերն է օգնել հաղթահարել ծանր հիվանդությունները: Զույգը ծանոթացել է տուն-ինտերնատում: 

«Սառան ինսուլտ էր տարել և շաքարային դիաբետ ուներ: Ես էլ ասեցի, որ մասնագիտությամբ բուսաբույժ եմ, կարող եմ օգնել իրեն, խնամել: Որոշեցինք միասին ապրել, իրար թև ու թիկունք լինել: Գնացի  Սառայի մայրիկից խնդրեցի դստեր ձեռքը և ստացա նրա օրհնանքը: Արդեն 5  տարի է Սառան իրեն համեմատաբար լավ է զգում ու չի դժգոհում առողջական վիճակից: Խստորեն հետևում եմ իր առողջությանը, նույնիսկ վերելակից թույլ չեմ տալիս օգտվի, որ աստիճաններով իջնի- բարձրանա, շատ քայլի»,- իրենց ծանոթության մասին պատմում է Հրաչ պապիկը:

«Դե ես արդեն շատ ծեր էի, և խմանքի կարիք ունեի: Գայթակղվեցի Հրաչի առաջարկով, որ բժիշկ է ու իմ մասին հոգ կտանի, սիրտս գրավեց: Մեկ վայրկյան անգամ չեմ փոշմանել, որ նրա հետ եմ կյանքս կապել, ինձ լավ եմ զգում: Շատ լավ է խնամում ինձ, նույնիսկ իմ  ճաշն է ինքը եփում, բերում, որ ուտեմ»:

Հարցին արդյոք խանդում է Սառա տատիկին, Հրաչ պապիկը պատասխանեց. «Բա կխանդեմ, ինչ կանեմ, այսպիսի սիրուն կին ունեմ: Առանց իրեն ես ի վիճակի չեմ ապրել, առանց ինձ՝ ինքը»: Բայց  Սառա տատիկի խոսքով ամուսինն  ավելի հաճախ է խանդի առիթ տալիս՝ գեղեցիկ կանանց կոմպլիմենտներ անելով: 

Տարեց զույգը երիտասարդներին խորհուրդ տվեց մինչև ամուսնանալը իրար լավ ճանաչել, կայանալ, հասուն մարդ դառնալ, հետո նոր միասին ապրելու և երեխաներ ունենալու որոշում կայացնել: Երեխաները պետք է ծնվեն վեճերից ու անառողջ խոսակցություններից զերծ ընտանիքներում: 

Մյուս գեղեցիկ ու լուսավոր ընտանիքը 83-ամյա Հարություն պապիկինն  և 82-ամյա Անուշ տատիկինն էր: Փոքրիկ ու ջերմ սենյակի  պատերին ամենուր  փակցված էին ամուսինների տարբեր տարիների լուսանկարները:

«Հ՞ը, Անուշս, պատմեմ մեր բոլոր գաղտնիքները,-ժպտալով կնոջն էր նայում Հարություն պապիկը,- Անուշս ինձանից մի փոքր նեղացել է, լավ է եկաք, կբարիշենք»: 

«2009 թվականին ենք եկել ծերանոց, մեկ ամսվա տարբերությամբ: Անուշին մի քանի անգամ մեր այգում հանդիպեցի իր սենյակի հարևանուհիների հետ, զգացի, որ ճաշակով, համեստ ու լավ կին է: Փորձեցի հետը ծանոթանալ, անունն իմացա, հետո մի քանի անգամ էլի փորձեցի հետը խոսել, չխոսեց: Մի քանի անգամ մոտեցա, վերջը խոսեց հետս, ասեցի, որ ուզում եմ միասին ապրենք, խնդրեց գնա մտածի: Ասում եմ, այ Անուշ, մեր տարիքում էլ ինչ մտածել, կամ հա, կամ չէ: Սկսեցինք հանդիպել: Հետո տուն-ինտերնատի տնօրենը նկատեց, որ Անուշի սենյակի մոտ եմ հաճախ գնում, մոտենում եմ Անուշին, օգնեց ինձ, համոզեցինք Անուշիս, որ միասին ապրենք ու մեզ սենյակ տրամադրեցին»:

Անուշ տատիկը հուզմունքով է հիշում տուն-ինտերնատից դուրս իր կյանքը. «Ձագ հանեցի, ճուտ դրեցի, կառկառն եկավ, զարկեց տարավ...: Հիմա էլ իրար գտել ենք այստեղ մի օր ուրախ, մի օր տխուր ապրում ենք: Էլ արձակուրդ էլ չեմ գնում դուրս, իմ տունն էլ, ընտանիքն էլ արդեն այստեղ է»:

Գյումրեցուն հատուկ համով հումորով Հարություն պապին ասում է. «Շատ եմ խանդում իմ անուշ Անուշին: Գիշերը վեր կթռնի, թե մե տղամարդըմ եկել էր ձեռիցս կքաշեր: Այ Անուշ ջան, քո տունը շինվի, ես կողքդ եմ»:

Երբ հրաժեշտ տալիս այս բարի ու լուսավոր տատիկներն ու պապիկները գրկում էին մեզ ու էլի հրավիրում իրենց այցի, հրավիրում պարզապես զրուցելու ու թեյ խմելու, հասկանում էինք,  թե ինչքան քիչ բան է հարկավոր նրանց երջանկացնելու համար, ընդամենը մի քիչ սեր ու ջերմություն...  

Հատուկ շնորհակալություն տուն-ինտերնատի հոգեբաններին:

Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրան«ՀայաՔվեի» երթը դեպի կառավարության շենք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջովUcom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Ե՞րբ և ինչպե՞ս որոշվեց ինքնաթիռներում սնունդ տալ ուղևորներին. «Փաստ»Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 հուլիսի). Ասիական ֆինանսական ճգնաժամը, օդապարիկով առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը. «Փաստ»Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից. Արշակ Կարապետյան ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ»Ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան «Սյունյաց երկրի» մաղթանքը Գևորգ Փարսյանին՝ այդ շենքից համայնքը ղեկավարել ևս մի քանի ընտրաշրջան Մինչ խոսվում է վիզաների ազատականացման մասին, հայաստանցիների համար գնալով ավելի դժվար է դառնում Շենգենյան վիզա ստանալը. «Փաստ»ՔՊ-ն ընտրություններով չստացավ ցանկալի արդյունքը, հիմա անցել է ահաբեկման․ Արեգ ՍավգուլյանԴասական բլեֆ. ի՞նչ ընտրություն է կատարելու Ռուսաստանը. «Փաստ»«Տղայիս վերջին խոսքերն էին՝ ուժեղ մնա, մա՛մ». Արարատ Մինասյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Թալիշում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ»Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ»Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ»Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ»Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ»ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվականի հունիսի 30-ըՈւկրաինան 16 Gripen E կործանիչ է գնել ՇվեդիայիցՀայաստանում կսահմանվեն ձկնամթերքը ԵՄ արտահանելու նոր պահանջներԻսպանիայում հունիսյան անոմալ շոգերի պատճառով ավելի քան 1000 մարդ է մահացել«Լիվերպուլ»-ը նորեկ ունի. պաշտոնական 82 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Մայքլ Բիրնը, ով առավել հայտնի է «Հարրի Փոթեր» և «Ինդիանա Ջոնս» ֆիլմերիցԱյսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. ReutersՄերիլին Մոնրոյի կողքին թաղվելու համար մի մոլի երկրպագու վճարել է 200,000 դոլար Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողության ընթացքում Եվրոպայի բազաներից իրականացրել է 5,000 թռիչք. ՌյուտեԻ՞նչ էլ լինի,մենք մեզ պարտված չենք զգալու-2․ Շարմազանով Եթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Քննչական մարմինը ներկայացրել է Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու միջնորդություն. փաստաբան ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ Միրզոյան«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը«Ինտերը» նոր պայմանագիր կնքեց Մխիթարյանի հետ Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով