Երեւանն ու այլ քաղաքները՝ բարձունքից (լուսանկարներ)
Lifestyle
«Ես բարձրանամ երկինք, ես բարձրանամ երկինք, այստեղ ես եղել եմ, այստեղ չեմ եղել...»,- ինչպես ասվում է հայտնի երգի մեջ։ Բոլորն էլ գիտեն, որ մարդիկ թռչուններ չեն, սակայն լուսանկարիչ Amos Chapple-ը կարողացել է երկնքից զարմանահրաշ լուսանկարներ անել. նրան հաջողվել է հասնել այնպիսի վայրեր, որոնք մյուսների համար անմատչելի ու անհասանելի են։
Փաստորեն, այժմ ոչ միայն օդաչուները կարող են Եվրոպան տեսնել բարձունքից։
Amos Chapple-ն իր կարիերան սկսել է Նոր Զելանդիայում, որից հետո աշխատել է ՅՈՒՆԵՍԿՈ-ում՝ լուսանկարելով Համաշխարհային ժառանգության ցուցակում առկա օբյեկտները։ Այժմ Ամոսը անկախ լուսանկարիչ է (freelancer) եւ բացահայտում է աշխարհի գեղեցիկ անկյունները։ Այս ֆոտոշարքն իրականացնելու համար Ամոսը մեկնել է Իսպանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Հունգարիա, Թուրքիա, Ռուսաստան, Վրաստան, Հայաստան։
Բարսելոն, Իսպանիա

Էշամպլե շրջան, որտեղ գտնվում է Սուրբ ընտանիքի տաճարը՝ Անտոնիո Գաուդիի գլուխգործոցը։
Տրեստ, Իտալիա

Vittoria Light կամ Հաղթանակի փարոս, որը գտնվում է Տրեստի ծովածոցում։ Այն աշխարհի ամենաբարձր փարոսն է, որն ունի 68 մետր բարձրություն։
Bourtange, Նիդեռլանդներ

Bourtange քաղաքում է գտնվում աստղի տեսք ունեցող այս ամրոցը, որտեղ վերջին կրակոցը հնչել է մոտ երեք դար առաջ։ Այժմ այստեղ թանգարան է, որը Հոլանդիայի արեւելքում գտնվող «քնկոտ քաղաքի» կենտրոնն է։
Կացխի հիմնասյուն, Վրաստան
Վերջին 20 տարվա ընթացքում այստեղ ապրում էր մի ճգնավոր, որը ցանկանում էր մոտ լինել Աստծուն։
Երեւան, Հայաստան

Մայր-Հայաստանի վիթխարի հուշարձանը։ Լուսանկարիչը սիրում է աշխատել այնտեղ, որտեղ քիչ զբոսաշրջիկներ են լինում, իսկ Հայաստան եկել էր իր լավագույն ընկերոջ մոտ։
Փարիզ, Ֆրանսիա

Sacré-Cœur-ը՝ լուսաբացին։
Թբիլիսի, Վրաստան

Կուր գետն անցնում է ողջ քաղաքով մեկ։
Բուդապեշտ, Հունգարիա
Բուդայի ամրոցը՝ Սուրբ Ստեֆանի օրը, որը Հունգարիայի ազգային տոներից մեկն է (օգոստոսի 20)։
Բարսելոն, Իսպանիա

Templo Expiatorio del Sagrado Corazón de Jesús տաճարը, որը տեղակայված է Տիբիդաբո լեռան կատարին։
Պետերգոֆ, Ռուսատան

Սուրբ Պյոտրի եւ Պավելի տաճարը Պետերգոֆում, որը նաեւ անվանում են «ռուսական Վերսալ»։
Աղբյուրը՝ Krabov