Տղամարդը պետք է ամեն օր աշխատի, որպեսզի իր ծնողներին ու ընկերուհու-ընկերների համար ստեղծի բարեկեցիկ կյանք. Սոս Ջանիբեկյան
Lifestyle
Life.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասան Սոս Ջանիբեկյանը, ով վերջին շրջանում հեռուստադիտողին ներկայանում է «Դոմինո» սիթքոմում Միկայի կերպարով:
Մեզ հետ զրույցում դերասանը նախ նշեց, որ սիթքոմի երրրորդ եթերաշրջանն իրեն ամենաշատն է դուր գալիս.
«Արդեն կարելի է ասել, որ «Դոմինո»-ի երրորդ եթերաշրջանն իմ ամենասիրելին է դարձել թե սցենարային պատմությամբ, թե իմ կերպարի զարգացումներով: Այս եթերաշրջանը հատկապես սիրելի դարձավ ինձ համար, քանի որ հիմա սցենարային կառուցավծը կազմված է ավելի շատ կինոյի լեզվին մոտ օրենքներով: Ինչ վերաբերվում է կերպարիս` հիմա Միկան բիզնեսմեն է, բայց ինչպես արդեն հայտնի է` կրկին փորձանքներից հեռու չէ: Այս անգամ գլխավոր նպատակը Միկային ամուսնացնելն է, որպեսզի նա կարողանա իրեն թողնված կտակին տեր դառնա: Առջեւում սպասվում են շատ ծիծաղելի ու հետաքրքիր զարգացումներ»,- նշեց նա, իսկ հարցին, թե ինչո՞ւ Միկայի բնավորությունը չի փոխվել անգամ բիզնեսմեն դառնալուց հետո, պատասխանեց.
«Միկայի բնավորությունն ունեցող շատ ընկերներ ունեմ, նրանց պարագայում միշտ հետեւյալ` շատ օգտագործված խոսքն է հատուկ`«Ամեն ինչ կփոխվի, բայց էս տղային ոչ մի բան չի փոխի»»:
Շարունակությունը` այստեղ: