Այսօր մեզ համար տոն է, մենք նշում ենք «Մեր բակի» 20-ամյակը. Զառա Արամյան (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
«Մեր բակի» հայտնի հերոսներն այսօր հավաքվել են հարազատ բակում: 20 տարի անց սիրված ֆիլմի սիրված հերոսները` Զառա Արամյանը, Հրանտ Թոխատյանը, Աշոտ Ղազարյանը, Մկրտիչ Արզումանյանը եւ այլք, հանդիպել են նույն հասցեում` «Մեր բակում»:
Life.panorama.am-ը հետաքրքրվել է, թե ինչն է դերասաններին 20 տարի անց նույն բակը բերել: Մենք փորձեցինք խոսել Զառա Արամյանի հետ, ով այդ պահին նկարահանումներով զբաղված լինելու պատճառով կարճ ներկայացրեց.
«Այսօր մեզ համար տոն է, մենք նշում ենք «Մեր բակի» 20-ամյակը: «Շարմ» ընկերության նախաձեռնությամբ` այս պահին հետաքրքիր ու շատ գեղեցիկ նկարահանումներով ենք զբաղված, որը առաջիկայում հեռուստադիտողը կտեսնի Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ»:
Շարունակությունը՝ այստեղ: