Կիև-Մինսկ չվերթից իջեցված ՀՀ քաղաքացին մեկնաբանել է կատարվածը
ՀասարակությունԿիև-Մինսկ չվերթի հարկադիր վայրէջքից հետո ինքնաթիռից իջեցված ՀՀ քաղաքացի Արմեն Մարտիրոսյանն առաջին մեկնաբանությունն է տվել կատարվածի առնչությամբ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով Lenta.ru-ն, Մարտիրոսյանը խոստացել է առաջիկայում մանրամասներ ներկայացնել կատարվածի առնչությամբ:
«Թե ինչ միջոցներ կձեռնարկեմ, կներկայացնեմ փաստաբանների հետ խորհրդատվությունից հետո»,- ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Մարտիրոսյանը: Միաժամանակ նա նշել է, որ «ընկերոջ զանգը շատ բան է փոխում»: Ներկայում ՀՀ քաղաքացին արդեն Մոսկվայում է:
Արմեն Մարտիրոսյանը հայտնի բլոգեր է, լրագրող, Украина.ru-ի հեղինակ: Մինչև 2014 թվական ապրել է Կիևում: