Մայր ու դուստր որոշեցին նիհարել. 100 օր անց հարևանները չճանաչեցին նրանց (լուսանկարներ, տեսանյութ)
LifestyleEntertrain.1in.am-ը գրում է.
Տեսանյութի հերոսների անունը Շերիլ և Տեսսա է:
Նրանք մայր ու աղջիկ են:
Շերիլը 50 տարեկան է, Տեսան՝ 17:
Նրանց երկար ժամանակ անհանգստացնում էր ավելորդ քաշը:
Ահա և նրանք որոշեցին վճռական քայլերի գնալ նիհարելու համար:

Նրանք սատարում էին միմյանց, հաճախում մարզասրահ, միաժամանակ սնվում ճիշտ՝ փնտրելով համեղ ու օգտակար սննդի բաղադրատոմսեր:

Աշխատանքային և ուսումնական ծանր օրվանից հետո մայրն ու աղջիկն անպայման գնում էին վազելու:

100 օրվա ընթացքում նրանք միասին նիհարեցին 34 կգ-ով. մայրը՝ 19կգ, աղջիկը՝ 15կգ:
Շերիլն ու Տեսան չեն պատրաստվում բավարարվել ձեռքբերածով:

Միգուցե, նրանց օրինակը վարակիչ լինի նաև Ձեզ համար, և Դուք նույնպես սկսեք կատարել առաջին քայլերը, եթե իհարկե, Ձեզ նույնպես անհանգստացնում է ավելորդ քաշը:

