Առավոտյան նախաճաշ. սնկով և լոլիկով օմլետ
LifestyleԲաղադրությունը
- 40-50 գր չորացրած սունկ կամ 200-300 գր թարմ
- 2-3 հատ լոլիկ
- 2-3 գլուխ սոխ
- մաղադանոս
- 5-6 հատ ձու
- 150-200 մլ կաթ կամ սերուցք
- 50-70 գր ցանկացած տիպի քերած պանիր
- բուսայուղ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Սոխը, լոլիկը, սունկն ու կանաչին մանր կտրատում ենք
2. Տաքացրած բուսայուղի մեջ տապակում ենք սոխը, սունկը, լոլիկը
3. Ավելացնում ենք կանաչին
4. Պատրաստի զանգվածի վրա ավելացնում ենք իրար խառնած և լավ հարած կաթն ու ձուն, թողնում 5-10 րոպե և հանում կրակի վրայից



