Պրինսի հետմահու առաջին սկավառակը կթողարկվի նոյեմբերին
LifestyleԱմերիկյան հանրահայտ երգիչ Պրինսի՝ նախկինում հանրությանը անհայտ երգերի հավաքածուն կթողարկվի նոյեմբերին։
«Prince 4Ever» անվանումը ստացած սկավառակը հանրությանը կներկայացվի նոյեմբերի 22-ին՝ ԱՄՆ-ում։ Սկավառակում կներառվեն ինչպես նոր, այնպես էլ երգչի հիթ կատարումները։
«Prince 4Ever» սկավառակի հետ միասին գնորդները կստանան փոքրիկ գրքույկ, որում կլինեն մինչ օրս չհրապարակված լուսանկարներ։