Kodak-ը սմարտֆոն է ներկայացրել պրոֆեսիոնալ տեսախցիկով
LifestyleShabat.am-ը գրում է.
Eastman Kodak ընկերությունը ներկայացրել է սմարտֆոն, որը աշխատում է Android համակարգով, այս մասին տեղեկությունը հրապարակվել է ընկերության Twitter-յան էջում։
Kodak-ի ներկայացուցիչները նշում են, որ այս սմարտֆոնը նախատեսված է առաջին հերթին պրոֆեսիոնալ լուսանկարիչների համար։
Kodak Ektra նոր սմարտֆոնը կրում է նույն անունը, ինչ 1941 թվականի ընկերության կողմից արտադրված տեսախցիկը։
Սմարտֆոնը ունի 21 մեգապիքսել տեսախցիկ և 5 դույմ էկրան։
Kodak ընկերությունը նշում է, որ իրենց սմարտֆոնը մրցակից չէ iPhone 7 կամ Google Pixe-ի համար։ Այս սմարտֆոնը նախատեսված է պրոֆեսիոնալ լուսանկարիչների համար։








