Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է ատեստավորման գործընթացը
ՀասարակությունՀարկադիր կատարման ծառայությունում հոկտեմբերի 24-ին մեկնարկել է գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողների ատեստավորումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող Ծառայության Միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ատեստավորմանն ընդհանուր առմամբ մասնակցում է թվով 88 հարկադիր կատարող:
Ատեստավորումն անցկացվում է համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի, ըստ որի՝ յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման: