Ես ոչ մեկի տեղը չեմ ուզում զբաղեցնել. Ռաֆայել Ղազանչյանը` հեռուստաէկրաններից բացակայելու մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Արդեն երկար ժամանակ է, ինչ հումորիստ, հաղորդավար Ռաֆայել Ղազանչյանը հեռուստաէկրաններից բացակայում է: Երբեմնի ամենապահանջված հաղորդավարներից մեկի բացակայությունն էկրաններից ինչո՞վ է պայմանավորված ու ի՞նչ կարծիք ունի նա այսօրվա հեռուստաընկերությունների գործունեության վերաբերյալ. Այս հարցերի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է Ռաֆայել Ղազանչյանի հետ:
-Ռաֆայել, նախ ուզում եմ իմանալ, թե ինչո՞վ եք այս շրջանում զբաղված, քանի որ Ձեզերկար ժամանակ է չենք տեսնում էկրաններին.
- Հիմա գործունեությունս ավելի շատ պրոդյուսերական ուղվածություն ունի. Զբաղվում եմ տարբեր կորպորատիվ միջոցառումների, համերգների կազմակերպմամբ: Հաջորդ տարի նախատեսում եմ եմ նաեւ ռուս արտիստների հետ համագործակցություն, որի վերաբերյալ փակագծեր դեռ չեմ բացի, քանի որ հստակեցված չէ, միայն կարող եմ նշել, որ խոսքս հայտնի արտիստների մասին է:
Շարունակությունը` այստեղ: