Սրբուհի Սարգսյան.«Չեք պատկերացնի՝ որքան հուզված եմ»
LifestyleBravo.am-ը գրում է.
Սրբուհի Սարգսյանը խոստանում է աշնանային երաժշտական անակնկալներ։ «Allusion» բենդի մեներգչուհին «Անակնկալներով աշուն Սրբուկի հետ» նախագիծ է սկսել, առաջին նորությունն էլ ներկայացրեց հանգստյան օրերին: «Եթե կարող ես»՝ ահա այսպես է կոչվում հատուկ իր համար գրված առաջին երգը, որի տեսահոլովակը երեկվանից համացանցում է, իսկ շնորհանդեսը տեղի է ունեցել «Մեցցո» ակումբում:
4 տարի անընդմեջ կենդանի մենահամերգներով հանդես եկող երգչուհին բեմական արտիստիզմի շնորհիվ կայուն լսարան ունի ակումբներում, այս անգամ եւս իր էներգետիկ սոուլ, փոփ, ֆանկ կատարումներով բարձր տրամադրություն փոխանցեց ներկաներին։ «X Factor-1» նախագծի 2-րդ մրցանակակիրը ընտրել էր հայտնի հիթեր Ինդիլայի, Զազի, Սիայի, Բրունո Մարսի եւ իր սիրելի այլ արտիստների երգացանկից։ Նա առաջին անգամ կենդանի նվագակցությամբ կատարեց նաեւ Գարիկ Պապոյանի հեղինակային «Boat» երգը. «Գրելիս պատկերացրել է, որ ինձ համապատասխան է: Այդ վստահության համար շատ ուրախ եմ։ Հիմա իմ երգացանկում ռուսական ֆիլմում հնչած «Boat»-ն իր հիմնական ու կարեւոր տեղն ունի»։
Շարունակությունը` այստեղ: