Քաղցկեղը հայտնաբերող մամոգրաֆիան կարող է առաջացնել քաղցկեղ
LifestyleԿրծքի քաղցկեղի դեպքերն աշխարհում աճում են մի քանի պատճառներով, որոնցից կարող է լինել նաև քաղցկեղի հայտնաբերման համար նախատեսված զննությունը՝ մամոգրաֆիան։ Մասնագետները հաճախ կանանց խորհուրդ են տալիս տարին 1 անգամ իրականացնել մամոգրաֆիա, որպեսզի քաղցկեղը հնարավոր լինի վաղ հայտնաբերել ու բուժել այն, քանի որ ուշ հայտնաբերումը կարող է արդեն ճակատագրական լինել։
Հայտնի բժիշկ Բեն Ջոնսոնը, սակայն, դեմ է այս տեսակետին ու պնդում է, որ հենց մամոգրաֆիան կարող է լինել քաղցկեղի առաջացման պատճառ ու ամեն գնով պետք է խուսափել մամոգրաֆիայից։
«The Secret Of Health Breast Wisdom» իր գրքում Բեն Ջոնսոնը գրում է, որ կանայք անտեղյակ են մամոգրաֆիայի վտանգների մասին և որ ամեն անգամ մամոգրաֆիա իրականացնելը մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը 4 տոկոսով։
Մամոգրաֆիայի ժամանակ կիրառվում է ճառագայթում, որն էլ հենց կարող է առաջացնել քաղցկեղ։Մամոգրաֆիան խթանում է քաղցկեղածին բջիջների գործունեությունը, ակտիվացնում դրանք ու սնուցում ճառագայթային էներգիայով։
Նշվում է նաև, որ մամոգրաֆիան ոչ միայն վտանգավոր է, այլ նաև անարդյունավետ, քանի որ, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, մամոգրաֆիա իրականացրած կանանցից կեսի մոտ այն չի հայտնաբերել քաղցկեղի առկայութունը։
Բեն Ջոնսոնը պաշտպանում է ու կանանց խորհուրդ է տալիս դիմել կրծքերի ստուգման ուլտրաձայնային ու թերմոգրաֆիական ստուգումների, որոնք շատ ավելի անվտանգ են ու ոչ պակաս արդյունավետ։