Իմ ու աղջկաս զգեստների գումարը կազմում է տվյալ բլոգերի 2-3 ամսվա աշխատավարձը. Մարիամ Մելիքյանն` իրեն քննադատողներին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Մոդել, դերասանուհի Մարիամ Մելիքյանի դստեր 1-ամյակի մասին Life.panorama.am-ն արդեն պատմել է, սակայն դստեր համար կազմակերպած խնջույքից հետո դերասանուհին կրկին հայտնվել է քննադատությունների կենտրոնում:
«Մարիամ Մելիքյանը դստեր 1-ամյակին ներկայացել է գիշերային ակումբի պարուհու տեսքով». նման կարծիքներ տարածվեցին դերասանուհու լուսանկարներից հետո, ոմանք անգամ նշել են, թե Մարիամ Մելիքյանը հագնվել է թուրքական ոճով:
Թեմայի շրջանակում Life.panorama.am-ի հետ զրույցում Մարիամը նշեց.
«Ես սովոր եմ արդեն ու ոչ էլ անակնկալի եկա, երբ տեսա տարածված նյութը, անգամ արդեն պատրաստ էի դրան ու ընդունել եմ այն փաստը, որ չկայացած բլոգերները պետք է մի կերպ կարողանան իրենց գոյությունը պահել նման նյութերի շնորհիվ: Ինչ վերաբերվում է ինձ, ես կարող եմ անտեսել ու անգամ ծիծաղել նման նյութերի վրա, բայց այս պարագայում ինձ տհաճ էր միայն այն, որ քննադատությունների թեմա է դարձել աղջկաս ծնունդը. Ուղղակի սարսափելի է, երբ մարդիկ վիրավորում են փոքրիկ` ընդամենը մեկ տարեկան երեխայի, նրանք այնքան շնորհք չունեին, որ գոնե շնորհավորեիք բալիկիս, չնայած նորմալ է` ոչ բոլորն են շնորհքով օժտված, դա մեղադրելու չէ»- նշեց Մարիամն ու շարունակեց.
Շարունակությունը` այստեղ: