Գեղարքունիքի մարզի ճանապարհներին ձնածածկույթ չի ձեւավորվել
ՀասարակությունԳեղարքունիքի մարզում հոկտեմբերի 25-ի կեսօրվա դրությամբ ավելի շատ աշնանային, քան թե հիդրոօդերեւութաբանների կողմից նախօրոք կանխատեսված ձմեռային եղանակ է: Հոկտեմբերի 24-ի երեկոյան եւ հոկտեմբերի 25-ի գիշերային ու ցերեկային ժամերին տեղումները Վարդենիսի, Մարտունու եւ Գավառի տարածքներում հիմնականում թափվել են անձրեւի, իսկ Սեւանում եւ Ճամբարակու մ՝ թույլ ձյան տեսքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական ծառայության պետի տեղակալ, Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հայկ Աբրահամյանը, հոկտեմբերի 25-ի կեսօրվա դրությամբ մարզի ճանապարհներին ձնածածկույթ չի ձեւավորվել, դրանք բաց ու երթեւեկելի են բոլոր ուղղություններում:
Խոսրով Խլղաթյան