Բրեդ Փիթն այլևս չի պայքարի երեխաների համար
LifestyleԴերասան Բրեդ Փիթը կարծում է, որ Անջելինա Ջոլիի հետ բացահայտ պատերազմը վատ անդրադարձ կունենա երեխաներ հոգեբանության վրա:
Վեց երեխաների հայրը բազմիցս նշել է, որ իր կյանքն առանց նրանց չի պատկերացնում: Սակայն որոշել է այլևս չպայքարել նրանց համար, և համաձայնել, որ Ջոլին լիակատար խնամակալություն ունենա:
Ինչպես հայտնում է liza.ua-ն՝ Բրեդը ցանկանում է հարթել բոլոր խնդիրները նախկին կնոջ հետ ու մնալ ընկերներ:
Սակայն Ջոլիի գործողություններն ապացուցում են, որ ընկերության մասին անգամ խոսք գնալ չի կարող: Նա ամեն կերպ ցանկանում է հետ պահել երեխաներին Բրեդի հետ շփումից, ինչպես նաև դադարել է վստահել հորը, քանի որ նա Փիթի հետ է շփվում:
Կայքի փոխանցմամբ Բրեդի ու Անջելինայի հարաբերություններում դեռ կան այնպիսի հարցեր, որոնք պատասխան են պահանջում, սակայն նախկին աստղային զույգը ոչ մի կերպ չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ: