Պետք է զգամ, որ սերը երակներում է հոսում, որ աչքերի մեջ ինձ եմ տեսնում. Մերի Հակոբյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասանուհի Մերի Հակոբյանն, ով վերջին ամիսներին նկարահնվում է «Աբելի քույրը» հեռուստասերիալում: Նրա հետ խոսել ենք ոչ միայն գործնական ծրագրերից, այլեւ անդրադարձել անձնական կյանքին:
-Մերի, «Աբելի քույրը» հեռուստասերիալը կարծես թե մոտենում է ավարտին, ամփոփելովայստեղ Ձեր կատարած աշխատանք` ինչպե՞ս կբնորոշեք:
- Անհամեստ չհնչի, բայց դատելով արձագանքներից, կարծում եմ, որ Լիկայի կերպարը ստացված էր: Այս ընթացքում հեռուստադիտողը քննարկեց կերպարս, ոմանք սիրեցին ինձ` գնահատելով կատարածս աշխատանքը, ոմանք էլ հակառակը` չսիրեցին Լիկային, ընդհանրացնելով բացասական կերպարս իմ իրական տեսակի հետ:
-«Աբելի քույրը» հեռուստասերիալում ամենակարեւոր ձեռքբերումը ո՞րն է եղել`աշխատանքային փորձը, թե ձեռք բերած ընկերները:
- Երկուսն էլ. Այստեղ պատիվ ունեցա աշխատելու Ելենա Արշակյանի հետ` հիանալի պրոդյուսերի, ով լավ մասնագետ լինելուց զատ նաեւ հիանալի մարդ է: Ունեցա ռեժիսոր, ով դերասան լինելով, կարողացավ տալ խնդիր ու հեռուստասերիալն ավարտին հասցնել բարձր մակարդակով. Խոսքս դերասան Գուրգեն Սարգսյանի մասին է:
Շարունակությունը` այստեղ: