Լեդի Գագան լացել է համերգի ժամանակ (ֆոտո)
LifestyleJoanne նոր ալբոմին նվիրված Dive Bar Tour պրոմո-շրջագայության ընթացքում Լեդի Գագան ելույթ է ունենում փոքր բարերում ողջ երկրի տարածքով, սակայն նրա ամենաէմոցիոնալ շոուն կայացել է Նյու Յորքում, որի ժամանակ երգչուհին լացել է համերգի ժամանակ։
Մինչև հայտնի էպատաժային Լեդի Գագա դառնալը Ստեֆանի Ջերմանոտտան մեկն էր այն բազմաթիվ երիտասարդ երգչուհիներց, ով Նյու Յորքում ձգտում էր հասնել մեծ բեմին և իր առաջին համերգներից մեկը նա տարիներ առաջ ունեցել էր Bitter End բարում։ Մի քանի օր առաջ Լեդի Գագան վերադարձել էր նույն բարը իր նոր ալբոմի համար համերգ տալու և այդ վերադարձը դարձել էր այնքան էմոցիոնալ, որ երգչուհին չէր կարողացել զսպել արցունքները։
«Ես այստեղ երգել եմ, երբ 15 տարեկան էի», -պատմել է Լեդի Գագան իր ունկնդիրներին։ «Ես այստեղից եմ սկսել և իսկապես չեմ կարող հավատալ, որ հանուն ինձ դուք, ընկերներ, տեղաշարժել եք դաշնամուրը։ Այն երբեք այս բեմից չի հեռացվել իր ողջ գոյության ընթացքում, ուստի շատ շնորհակալ եմ ձեզ այդ ամենի համար», -ասել է երգչուհին։

