Անաիս Սարդարյան.«Առաջարկը միանգամից ընդունեցի»
LifestyleBravo.am-ը գրում է.
Անաիս Սարդարյանը «Հին արքաներ» գեղարվեստական բազմասերիանոց ֆիլմի դերասանական կազմում է: Նա BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ հանդես է գալիս իշխանուհու աղախնի կերպարում.«Աղավնուն մարմնավորելու առաջարկը ստացել եմ պրոդյուսեր Դավիթ Բաբախանյանից: Ինձ համար նոր ձեւաչափ է եւ միանգամից համաձայնեցի»:
Նա նշել է, որ բարդ նկարահանումներ են ունենում.«Պրոֆեսիոնալ թիմի հետ եմ աշխատում, ինչի համար ուրախ եմ: Մանրակրկիտ աշխատանք է տարվում, հագուստի ամեն դետալը մտածված է: Սկզբում փոքր-ինչ դժվար էր գրական հին հայերենով խոսելը, բայց արդեն սովորել ենք: Կարծում եմ՝ շատ ուսուցողական աշխատանք է լինելու»:
Շարունակությունը` այստեղ:
